Ռեստորանի մենեջեր
Երեմյան Ընկերությունների խումբ
Նկարագրություն
Մենեջերը պատասխանատու է ռեստորանի սպասարկող անձնակազմի աշխատանքի անմիջական հսկողության համար, որը ներառում է հյուրերին դիմավորելուց մինչև ճանապարհելու ողջ ընթացքը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող գործընթացների կազմակերպումը և անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հնարավոր խնդիրների դեպքում մենեջերից պահանջվում է ճկունություն և սթրեսակայունություն՝ արդյունավետ և խելամիտ որոշումներ կայացնելու համար։
Պարտականություններ
• Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը
• Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը
• Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը
• Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը
• Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին
• Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր
• Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը
• Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
• Ղեկավարման փորձ՝ 1 - 2 տարի
• Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
• Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
• Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ
• Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
• Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը առկա է ՝ Կազա Նոստրա , Սիզընս , Շերեփ , Լիվինգսթոն , Սմոքինգ շեֆ , Լավաշ և Պանդոկ Երևան ռեստորաններում :
Երեմյան Ընկերությունների խումբը Հայաստանում ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար ընկերություններից է, որի հիմնադիրն է՝ ռեստորատոր Դավիթ Երեմյանը: Ընկերությունն իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում ստեղծել և իրականացրել է համարձակ, յուրօրինակ և կոնցեպտուալ` տասնյակից ավելի նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման գործում:
Երեմյան Ընկերությունների խմբի ամբողջ փիլիսոփայությունն ամփոփված է «Աշխատանքը սկսվում է երազանքից» կարգախոսում․ ընկերության ցանկացած նախագծի գաղափար ծնվում է արժեքավորը պահպանելու, նոր ու մնայուն արժեքներ ստեղծելու, Հայաստանն ու մեր քաղաքը գունեղ ու բազմազան ներկայացնելու երազանքից։ «Երեմյան Փրոջեքթս»-ը միավորում է երևանցիների և քաղաքի հյուրերի կողմից ամենասիրված և ճանաչված հայկական ռեստորանային կոնցեպտները՝ «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ Շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։
Երեմյան Ընկերությունների խումբը 2021թ․- ի հոկտեմբերի 17- ին ներկայացրեց կոնցեպտուալ նոր մոտեցմամբ՝ «Ռենոմե» ռեստորանը։ «Ռենոմե»-ն բացառիկ ձևաչափով ռեստորան է, որն իր հյուրերին ներկայանում է բարձր հեղինակային խոհանոցով :