Ռեստորանի ղեկավար / Փոխտնօրեն
OMO Tea House and Restaurant
Աշխատանքի հրավեր – Փոխտնօրեն / Օպերացիոն Ղեկավար
OMO Tea House & Restaurant–ը փնտրում է ուժեղ կազմակերպչական մտածողությամբ, առաջնորդող հմտություններով և բարձր պատասխանատվության զգացում ունեցող մասնագետի, ով կկարողանա համակարգել և զարգացնել OMO-ի ամենօրյա օպերացիոն աշխատանքը։
OMO Tea House & Restaurant–ը ոգեշնչված է Omotenashi հյուրընկալության գաղափարով։
Մենք ձևավորում ենք ոչ միայն թեյարան-ռեստորան, այլ միջավայր, որտեղ կարևոր են մարդկանց փորձառությունը, թիմային մշակույթը և շարունակական զարգացումը։
Մենք փնտրում ենք ոչ պարզապես ղեկավարի, այլ մարդու, ով պատրաստ է ամբողջությամբ ներգրավվել բիզնեսի զարգացման գործընթացներում, առաջնորդել թիմը, վերահսկել արդյունքները և իր մասնակցությունն ունենալ OMO-ի հաջորդ փուլը կառուցելու մեջ։
Այս հաստիքը ենթադրում է ոչ միայն ներքին գործընթացների վերահսկում, այլ նաև ակտիվ ներգրավվածություն հյուրերի հետ շփման մեջ։ Փոխտնօրենը հաճախ հանդիսանալու է OMO-ի դեմքը՝ դիմավորելով հյուրերին, վերահսկելով սպասարկման որակը և ձևավորելով ջերմ ու պրոֆեսիոնալ մթնոլորտ։
Հիմնական պարտականություններ
- Անձնակազմի առաջնորդում, վերահսկում և աշխատանքային գործընթացների համակարգում
- Ֆինանսական հոսքերի, ծախսերի և արդյունավետության վերլուծություն
- Գնումների, ապրանքաշարժի և մնացորդների վերահսկում
- Մենյուի վերահսկում և զարգացման գործընթացների համակարգում
- Օպերացիոն խնդիրների արագ և արդյունավետ լուծում
- Սպասարկման որակի և ընդհանուր կարգապահության վերահսկում
- Հյուրերի դիմավորում, հաճախորդների հետ ակտիվ հաղորդակցություն և հետադարձ կապի վերահսկում
- Մարքեթինգային, գովազդային և ռազմավարական ուղղությունների համակարգում
- Թիմի մոտիվացիայի, զարգացման և արդյունավետ աշխատանքի ապահովում
Պահանջներ
- Առնվազն 2-3 տարվա ղեկավար փորձ horeca կամ սպասարկման ոլորտում
- Բարձր հաղորդակցման և առաջնորդման հմտություններ
- Ներկայանալի և կոմունիկացիոն ուժեղ անձնավորություն
- Ֆինանսների, գնումների և օպերացիոն գործընթացների վերահսկման փորձ
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու և մոտիվացնելու կարողություն
- Սեր horeca ոլորտի, հյուրընկալության մշակույթի և զարգացման հանդեպ
Մենք առաջարկում ենք
Վարձատրություն ըստ արդյունքների + բոնուսային համակարգ
- Իրական ազդեցություն բիզնեսի զարգացման վրա
- Երկարաժամկետ աճի և առաջնորդման հնարավորություն
- Ստեղծագործ և զարգացող միջավայր
- Ներգրավվածություն OMO-ի ռազմավարական և բրենդային զարգացման գործընթացներում
Ռեզյումեն պետք է ուղարկել կից նկարով և ուղեկցող նամակով .
Ուշադրություն՝ բոլոր ռեզյումեները անհատական ուսումնասիրվելու են, կկարողանանք հետադարձ կապնվել միայն հարցազրույցի փուլ անցած թեքնածուների հետ ․
Հարգանքով ՝
OMO Tea House & Restaurant
Երևան | Կոմիտաս 12/1
ОМО-ն յուրարատուկ թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտ֥ստները, ֆիրմարին խմորեղենները և լավագույն թեյեր աշխարհի տարբեր երկրներից ․ Մե֥նք ոգեշնչված ենք ճապոնական Omotenashi մշակույթից՝ ստեղծելով անկեղծ, և սիրով լցված միջավայր մեր հյուրերի և թիմի համար։