
Ռեստորանի և բարի մենեջեր
Opera Suite Hotel
Նկարագրություն
Օպերա Սուիթ հյուրանոցը փնտրում է Ռեստորանի և Բարի Մենեջեր:
Մենք հոգում ենք, որ մեր յուրաքանչյուր աշխատակից դրսևորի բարձր պրոֆեսինալիզմ աշխատանքում, զգա բավարավածություն և ներդաշնակություն աշխատաելով մեր թիմի հետ, քանզի մենք հավատացած ենք, որ միայն այդ դեպքում կարելի է մատուցել բարձրակարգ սպասարկում և ապահովել մեր հյուրերի գոհունակությունը, որը մեզ համար սկզբունքային է: Աշխատելով որպես Ռեստորան /բար Մենեջեր , Դուք կրելու եք պատասխանատվություն հյուրերի բարձր սպասարկման և գոհունակ ժպիտով նորից ու նորից մեզ մոտ վերադառնալու համար:
Պարտականություններ
- Վերահսկել և պլանավորել “Սինատրա” ռեստորանի և նախաճաշի բուֆեն,
- Ապահովել սանիտարական և անվտանգության կանոնակարգերի համապատասխանությունը,
- Վերահսկել գործառնական ծախսերը և որոշել թափոնները քչացնելու միջոցները,
- Սահմանել բիզնեսի նպատակները `շահույթն ավելացնելու և հաճախորդի գոհունակությունը առավելագույնի հասցնելու համար,
- Պատասխանատվություն կրել դրամական միջոցների հոսքի և տպագիր չեկերի համար,
- Կազմակերպել, կատարել և վերահսկել գույքագրումը,
- Վերապատրաստել անձնակազմին:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ հյուրանոցում որպես Ռեստորան- Բար Մենեջեր,
- TRIOSOFT -հյուրանոցային ծրագրի իմացություն,
- Արագ և կոկիկ աշխատելու հմտություն,
- Ճկունություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզվի իմացություն/ խոսակցական մակարդակ։
Opera Suite Hotel-ը սյութ դասի նրբաճաշակ ու հարմարավետ հյուրանոց է Երևանի կենտրոնում: Տեղակայված լինելով աշխարհի ամենահին, բայց ժամանակակից քաղաքներից մեկում՝ այն նոր շունչ է հաղորդում միջավայրին և ապահովում է անմոռանալի հանգիստ: Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմաններն ինչպես ընտանեկան, այնպես էլ գործնական ճամփորդությունների համար: