
Ռեստորանային համալիրի մենեջեր
Prime Hall
Նկարագրություն
PRIME HALL բարձրակարգ ռեստորանային համալիրում պահանջվում են համապատասխան աշխատանքային փորձով ռեստորանային համալիրի մենեջերներ:
Պարտականություններ
- Ռեստորանային աշխատանքների կազմակերպում և կոորդինացում,
- Աշխատակազմի վերահսկում և ղեկավարում,
- Սպասարկման որակի բարձրացմանը ուղղված աշխատանքների կազմակերպում,
- Առօրյա աշխատանքային գործընթացի պլանավորում և կազմակերպում,
- Ռեստորանի բնականոն աշխատանքի և հաճախորդներին պրոֆեսիոնալ սպասարկման ապահովում,
- Սննդի որակի, քանակի և տեսքի վերահսկում,
- Կարողանալ կազմել ճաշացանկը և սահմանել կերակրատեսակների գները, վարել գրառումներ ու հաշիվներ,
- Բանկետների, ֆուրշետների և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպում և վերահսկում,
- Սանիտարական նորմերի ապահովում,
- Հյուրերի համար բարձրակարգ սննդի և ժամանցի ապահովում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում պարտադիր է,
- Բարձրագույն կրթություն,
- Ղեկավարման փորձ,
- Օտար լեզուների իմացություն,
- Համակարգչային գրագիտություն, ծրագրերի իմացություն,
- Նպատակասլացություն և կազմակերպչական ունակություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Կարգապահ, պատասխանատվության բարձր զգացումով,
- Հաճախորդների հետ աշխատելու ունակություն
- Սեռ՝ ցանկալի է իգական։
Հավելյալ նշումներ
Կարող են դիմել նաև ռուս ազգի ներկայացուցիչներ։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե:
Շքեղ հանդիսությունների, միջոցառումների, համերգների և շնորհանդեսների սրահ մեր քաղաքում՝ նախատեսված մինչև 600 անձի համար։ Տեղակայված է քաղաքի ներսում (Դավթաշեն, Եղվարդի խճուղի, Ձոր 3)։ *Աշխատանքները վստահում է միայն իրենց գործի լավագույն մասնագետներին Սիրով ձեզ առաջարկում ենք հյուրընկալվել մեզ մոտ և գնահատել այն ինչ ստեղծված է Ձեր վայելքի համար։ Մենք ընդունում ենք կորպորատիվ հայտեր ցանկացած ֆորմատի միջոցառման համար։