Get our free app. It won't take up space on your device

Ռեստորանային ցանցի տնօրեն

LiveChef LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Restaurants, Food Services
Deadline:
10/8/2026

Նկարագրություն

Կառավարել և զարգացնել բարձրակարգ ռեստորանային ցանցի գործունեությունը՝ ապահովելով սպասարկման բարձր ստանդարտներ, ֆինանսական արդյունավետություն, հաճախորդների գոհունակություն և բրենդի կայուն զարգացում։

Պարտականություններ

  • Ղեկավարել և վերահսկել ռեստորանային ցանցի բոլոր մասնաճյուղերի ամենօրյա գործունեությունը։
  • Մշակել և իրականացնել ցանցի զարգացման և բիզնես ռազմավարությունը։
  • Ապահովել բարձրակարգ սպասարկման, հյուրընկալության և սննդի որակի միասնական ստանդարտներ բոլոր մասնաճյուղերում։
  • Ղեկավարել ռեստորանների տնօրենների և մենեջերների թիմը, ապահովել նրանց զարգացումն ու արդյունավետ աշխատանքը։
  • Մասնակցել առանցքային ղեկավարների և հիմնական աշխատակիցների հավաքագրմանն ու ընտրությանը։
  • Մշակել և ներդնել աշխատակիցների վերապատրաստման, զարգացման և կատարողականի գնահատման ծրագրեր։
  • Վերահսկել հաճախորդների փորձառությունը և մշակել դրա բարելավման նախաձեռնություններ։
  • Վերահսկել մատակարարների, գործընկերների և հիմնական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքը։
  • Ապահովել սննդի անվտանգության, սանիտարական և օրենսդրական պահանջների պահպանումը։
  • Վերլուծել շուկայի միտումները, մրցակիցների գործունեությունը և հաճախորդների նախասիրությունները։
  • Ներկայացնել ղեկավարությանը պարբերական հաշվետվություններ՝ բիզնեսի արդյունքների, խնդիրների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնեսի կառավարման, հյուրընկալության, ռեստորանային կառավարման կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 5-7 տարվա ղեկավար աշխատանքային փորձ ռեստորանային կամ հյուրընկալության ոլորտում։
  • Ցանկալի է փորձ բարձրակարգ / premium ռեստորանների կամ ռեստորանային ցանցերի կառավարման ոլորտում։
  • Կազմակերպչական, վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ։
  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքներին ուղղված մտածելակերպ։
  • Լեզուների իմացությունը ցանկալի է։
Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 601115

Բարի գալուստ LiveChef

Աշխարհում միակ բարձրակարգ օնլայն ռեստորանը։

Զգացեք ձեր ուտեստի կախարդական ճանապարհորդությունը՝ խոհանոցից սեղան։

Պատվիրեք LiveChef-ի միջոցով և ստացեք բացառիկ հնարավորություն խոհանոցից՝ ուղիղ հեռարձակմամբ, հետևելու ձեր ուտեստի պատրաստաման ողջ ընթացքին, որը տաք վիճակում շատ արահ կհասնի ձեր սեղանին։

Դիտեք, թե ինչպես են լավագույն խոհարարները կտրատում բաղադրիչները, համադրում, պատրաստում՝ հասցնելով ձեր ուտեստը կատարելության։

Ամեն մի շարժում, յուրաքանչյուր գործողություն հենց ձեր էկրանին։

Եթե Դուք ժամանակ չունեք, վստահ եղեք՝ մեր պրոֆեսիոնալ և հոգատար թիմն ամեն վայրկյան հետևելու է ողջ գործընթացին։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media