
Ռենտգեն օպերատոր
GDC dental shop
Նկարագրություն
Դիմաքս-Ռեյ համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշման կենտրոնին անհրաժեշտ է ռենտգեն օպերատոր, մինչև 40 տարեկան:
Պարտականություններ
- Պացիենտների գրանցում,
- Համակարգչային ախտորոշում (նկարել հատուկ Planmeca ռենտգեն սարքով),
- CD/DVD սկավառակի ձայնագրում և տրամադրում պացիենտին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային նվազագույն գիտելիքների իմացություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետումը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր` երրկուշաբթի-շաբաթ։
Պահանջում է լինել պարտաճանաչ, աշխատասեր և պատասխանատու:
GDC(Gegama Dental Company) ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է ստոմատոլոգիական նյութեր և սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն առաջարկում է ոլորտի պահանջներին համապատասխան ապրանքների ամբողջական տեսականի: GDC-ն պաշտոնական ներկայացուցիչ է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nobel Biocare, AlphaBioTec, KAVO, DÜRR Dental, Amann Girrbach, Planmeca Oy, Admetec, Strauss&Co և այլն: Մենք անդադար հետևում ենք համաշխարհային ստոմատոլոգիական շուկայում առկա նոր միտումներին և տեխնոլոգիաներին և ընդլայնում ենք մեր արտադրանքի տեսականին, որպեսզի բոլոր նորագույն տեխնոլոգիաները ժամանակին հասանելի դարձնենք Հայաստանի ստոմատոլոգներին և ատամնատեխնիկներին: