Get our free app. It won't take up space on your device

Ռեգիոնալ տեխնիկ (ք․ Վեդի)

Ucom

Location: Vedi
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Industry: Other, Installation, Maintenance, Repair
Deadline:
6/28/2026

Նկարագրություն

Ucom ընկերությունը փնտրում է մասնագետների, որոնք իրականացնում են օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ և տեխնիկական սպասարկում Վեդի քաղաքում։

Աշխատանքի պարտականություններ

  • Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ,
  • Իրականացնել տեխնիկական միացումներ բաժանորդների բնակարաններում,
  • Ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացնել ընթացիկ սպասարկում։

Անհրաժեշտ որակավորումներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Փորձը օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում ցանկալի է,
  • Ֆիզիկական պատրաստվածություն,
  • Բարձրության վրա աշխատելու ունակություն,
  • Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք և մասնագիտություն ձեռք բերելու։
Company օverview
address
Address
Manandyan 33/8
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media