Ռեգիոնալ տեխնիկ (ք․ Կապան)
Ucom
Նկարագրություն
Ucom ընկերությունը փնտրում է մասնագետների, որոնք իրականացնում են օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ և տեխնիկական սպասարկում Կապան քաղաքում։
Աշխատանքի պարտականություններ
- Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ,
- Իրականացնել տեխնիկական միացումներ բաժանորդների բնակարաններում,
- Ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացնել ընթացիկ սպասարկում։
Անհրաժեշտ որակավորումներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Փորձը օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում ցանկալի է,
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Բարձրության վրա աշխատելու ունակություն,
- Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք և մասնագիտություն ձեռք բերելու։
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։