Ռեֆերենտ - գործավար
"Վոլիոս նախագծային ինստիտուտ" ՓԲԸ
Նկարագրություն
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու և դրական թիմակից` ռեֆերենտ-գործավարի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Աջակցել ժողովների, հանդիպումների, քննարկումների և այլ միջոցառումների կազմակերպմանը ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ,
- Բազաների հետ աշխատանք,
- Գործառնական փաստաթղթերի կազմում,
- Տնօրենի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում և վերահսկում,
- Ներքին և արտաքին հաղորդակցության կազմակերպում (էլեկտրոնային, հեռախոսային ամենօրյա հաղորդակցություն),
- Կազմակերպության ղեկավարի գրասենյակային աշխատանքների իրականացմանը աջակցություն, օրակարգի վարում։
Պահանջներ
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office-ի գերազանց իմացություն,
- Գրություններ, նամակներ, հաշվետվություններ գրելու, ինչպես նաև հստակ և պարզ արտահայտված մտքերով գրավոր փաստաթղթեր կազմելու գերազանց կարողություն,
- Կազմակերպչական, բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ակտիվ և վերլուծական մտածողություն,
- Վերջնաժամկետները պահելու կարողություն,
- Ճկունություն, փոփոխվող պայմաններին արագ հարմարվելու կարողություն։
«Վոլիոս» ընկերությունը, որը հիմնադրվել է 2017 թ․-ին, ընդգրկում է ավելի քան 100 աշխատակից։ Ընկերությունը իրականացնում Է նախագծային աշխատանքներ՝ էլեկտրահաղորդման, նոր ենթակայանների շինարարության և վերակառուցման, ինչպես նաև արևային էլեկտրամատակարարման ոլորտում։ Մենք իրականացնում ենք նախագծեր, որոնք ձևավորում են ապագայի կայուն և անվտանգ էներգահամակարգը։ Իրականացվում են նաև լայնածավալ աշխատանքներ ռելեական պաշտպանության և գեոդեզիայի բնագավառներում։ Ժամանակակից ծրագրերի օգտագործումը, ինչպիսիք են AutoCAD, AutoCAD Civil 3D, ArchiCAD, Revit, SolidWorks, Corel Draw, ArcCatalog GIS, 1C, ArmEstimate, Grand Smeta թույլ են տալիս մեր մասնագետներին աշխատանքը կատարել անթերի և ժամանակին։
Ընկերության երկու ուղղվածություններն են՝ ներդրումային և նոր միացումներ։
Ընկերությունը առաջնորդվում է պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով և ժամանակակից լուծումներով։
«Վոլիոս» ընկերությունը ստեղծվել է նախաձեռնող և փորձառու մասնագետների կողմից: Մեր աշխատակիցները հանդիսանում են էներգետիկայի ոլորտի նախագծման բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Իսկ ընկերության երիտասարդ մասնագետները, ընկնելով ստեղծված փոխօգնության միջավայր, մեծ ոգևորությամբ վերցնում են ավագ սերնդի աշխատանքային փորձը։
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն ունի անհրաժեշտ բոլոր սերտիֆիկատներն ու լիցենզիաները։ Ընկերության աշխատակիցները պարբերաբար բարձրացնում են իրենց որակավորումը և քաջատեղյակ են ժամանակակից տեխնոլոգիաներից։ Մենք աշխատանքին մոտենում ենք բարեխղճորեն՝ հետևելով «Անհնար ոչինչ չկա» սկզբունքին։
Գործունեության առաջին երկու տարում մեր ընկերությունը նվաճել է նախագծային ինստիտուտ անվանումը և 2019թ․ վերանվանվել «Վոլիոս նախագծային ինստիտուտ»։