Recruiter
Hestia Home
Մեր թիմին միանում է Recruitment Specialist-ը 🇦🇲
Ավելի քան հինգ տարի Hestia Homes-ը օգնում է իր հաճախորդներին ձեռք բերել և ներդրումներ կատարել ԱՄԷ-ի անշարժ գույքում։ Մենք կենտրոնանում ենք ոչ թե քանակի, այլ որակի վրա՝ կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ մեր հաճախորդների հետ։
Այսօր մենք ընդլայնում ենք մեր գործունեությունը և բացում ենք Հայաստանի գրասենյակը։ Այս փուլում փնտրում ենք ակտիվ, նախաձեռնող և հաղորդակցվող Recruitment Specialist, ով կօգնի մեզ Հայաստանում ձևավորել անշարժ գույքի բրոքերների թիմը։
Սա հնարավորություն է միանալու միջազգային ընկերությանը հենց Հայաստանի շուկա մուտք գործելու սկզբնական փուլում և մասնակցելու թիմի ու բիզնեսի կառուցմանը զրոյից։
Hestia Homes-ը ներառված է ԱՄԷ-ի առաջատար դեվելոփերների, այդ թվում՝ Emaar, Ellington, Sobha, LEOS և այլ ընկերությունների Top 10 գործընկերների շարքում։ Մեր տարեկան վաճառքների միջին ծավալը գերազանցում է $100 միլիոնը։
Ձեր հիմնական պարտականությունները
- Ամբողջական recruitment գործընթացի վարում՝ անշարժ գույքի բրոքերների ներգրավումից մինչև onboarding
- Head of Sales-ի հետ սերտ համագործակցություն՝ թիմի կարիքները հասկանալու և ճիշտ թեկնածուներ գտնելու նպատակով
- Թեկնածուների ակտիվ որոնում՝ headhunting, cold calling, սոցիալական ցանցեր, job boards և այլ ստեղծագործական sourcing մեթոդներ
- Հայաստանում բրոքերների թեկնածուների սեփական բազայի ձևավորում և զարգացում
- Թեկնածուների հետ առաջին շփման իրականացում և ընկերության ու աշխատանքի հնարավորության ներկայացում
- Recruitment funnel-ի կառավարում և արդյունքների հետևում
- Թեկնածուների հետ երկարաժամկետ կապի պահպանում և անհրաժեշտության դեպքում հետադարձ կապի ապահովում
Մենք փնտրում ենք Ձեզ, եթե
- Ունեք առնվազն 1 տարվա փորձ Recruitment / Talent Acquisition ոլորտում
- Ունեք ակտիվ sourcing-ի և թեկնածուների headhunting-ի փորձ
- Չեք վախենում cold calling-ից և մեծ քանակությամբ մարդկանց հետ ամենօրյա շփումից
- Տիրապետում եք հայերենին և ռուսերենին բարձր մակարդակով
- Ունեք գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Նախաձեռնող եք, էներգիայով լի և կարողանում եք ինքնուրույն կազմակերպել Ձեր աշխատանքը
- Արդյունքներին միտված եք և սիրում եք աշխատել չափելի նպատակներով
- Անշարժ գույքի, վաճառքների կամ agency recruitment-ի ոլորտում փորձը կլինի մեծ առավելություն
Ինչ ենք առաջարկում
- Միջազգային ընկերությունում աշխատելու հնարավորություն՝ Հայաստանի շուկա մուտք գործելու սկզբնական փուլում
- Աշխատանքային միջավայր, որտեղ Ձեր աշխատանքի արդյունքն անմիջական ազդեցություն կունենա թիմի և բիզնեսի զարգացման վրա
- Ֆիքսված աշխատավարձ + արդյունքներին կապված բոնուսային/commission համակարգ
- Աճի և մասնագիտական զարգացման հնարավորություն
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ արդյունքներին և պարտականություններին համապատասխան
Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատել, արագ եք կողմնորոշվում, չեք վախենում cold calling-ից և ցանկանում եք ոչ թե պարզապես «փակել վականսիաներ», այլ զրոյից կառուցել ուժեղ թիմ, ուրախ կլինենք ծանոթանալ Ձեզ հետ