Get our free app. It won't take up space on your device

Ռազմավարական պլանավորման կենտրոնի առաջատար մասնագետ (Տվյալների վերլուծություն)

Երևանի պետական համալսարան

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: RD, Science
Deadline:
12/16/2022
Job posting has expired

Նկարագրություն

  • Օգտագործել ավտոմատացված գործիքներ՝ առաջնային և երկրորդային աղբյուրներից տվյալներ ստանալու համար,
  • մշակել/ստեղծել և պահպանել տվյալների բազաներ, տվյալների համակարգեր, վերակազմավորել տվյալները ընթեռնելի ձևաչափով,
  • իրականացնել վերլուծություններ տվյալների որակը և նշանակությունը գնահատելու համար,
  • օգտագործել վիճակագրական գործիքներ՝ բացահայտելու, վերլուծելու և մեկնաբանելու օրինաչափություններ և միտումներ բարդ տվյալների հավաքածուներում, որոնք կարող են օգտակար լինել խնդիրների բացահայտման և կանխատեսման համար,
  • վերլուծել ներքին, ազգային և համաշխարհային միտումները, որոնք ազդում են ինչպես համալսարանի, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտի վրա ընդհանրապես,
  • կազմել հաշվետվություններ համապատասխան տվյալների վերլուծության արդյունքում բացահայտված միտումների, օրինաչափությունների և կանխատեսումների վերաբերյալ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ (առնվազն բակալավրի կրթական աստիճան մաթեմատիկայի, վիճակագրության, տվյալագիտության ոլորտներում, մագիստրոսի կրթական աստիճանը ցանկալի է),
  • տվյալների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձառություն,
  • ուժեղ մաթեմատիկական հմտություններ տվյալներ հավաքելու, գնահատելու, կազմակերպելու և վերլուծելու ոլորտներում,
  • վիճակագրության և վիճակագրական փաթեթների իմացություն, ինչպիսիք են՝ «Excel», «SPSS», «SAS»,
  • տվյալների վիզուալիզացիայի ծրագրերի իմացություն, ինչպիսիք են՝ «Tableau», «Qlik»,
  • հաղորդակցական և թիմային աշխատանքի գերազանց կարողություններ,
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • վերլուծելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, խնդիրների լուծման ունակություն։

Հավելյալ նշումներ

Երևանի պետական համալսարանի գործունեությանը և ներքին իրավական ակտերին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ www.ysu.am, www.documentation.ysu.am:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) և հետաքրքրության նամակները հասցեին:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։

Company օverview
address
Address
Ալեք Մանուկյան 1
address
Number of employees
1-15
Phone
Phone
(+37460) 710000

Բարի գալուստ Երևանի պետական համալսարանի պաշտոնական էջ: Մայր բուհին վերաբերող նյութերին և նորություններին կարող եք տեղեկանալ այստեղ՝ www.ysu.am: Երևանի պետական համալսարանը Հայաստանի ամենամեծ ու ամենահին բուհն է, որը հիմնադրվել է 1919 թվականին և շարունակում է մինչ օրս անխափան իրականացնել իր գործունեությունը: Ունենալով շուրջ 14 հազար ուսանող, ուսումնական գործընթացը վարող, բարձր որակավորում ունեցող դասախոսներ (188 պրոֆեսոր, 566 դոցենտ, 203 դոկտոր, 441 դասախոս), ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված 8 ակադեմիկոս՝ այն շարունակում է մնալ առաջատար բուհ, որն իր պրոֆեսորադասախոսական կազմը համալրում է ոլորտի լավագույն մասնագետներով և կազմակերպում է ուսանողների համար բարձրագույն կրթության որակյալ գործընթաց: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ ԵՊՀ-ում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ճյուղերին վերաբերող կարևոր հետազոտություններ:

See more

Spread the word! Share this job on social media