
Ռազմավարական պլանավորման կենտրոնի առաջատար մասնագետ (Մշտադիտարկում և գնահատում)
Երևանի պետական համալսարան
Նկարագրություն
- Մասնակցել ռազմավարական պլանավորման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքներին,
- մասնակցել ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ համալսարանի ռազմավարական փաստաթղթերի մշակմանը (հաղորդակցական ռազմավարություն, ֆոնդահայթայթման ռազմավարություն, առանձին վերցված ստորաբաժանումների ռազմավարական ծրագրեր և գործողությունների պլաններ և այլն),
- մշակել, փորձարկել և վավերացնել քանակական և որակական մշտադիտարկման գործիքներ, ինչպես նաև մշակել տվյալների հավաքագրման համապատասխան ընթացակարգեր,
- մասնակցել ԵՊՀ ռազմավարական և թիմային պարբերական հավաքներին՝ մշակելով օրակարգեր, հանդիպման արձանագրություններ, և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- մշակել հաշվետվություններ, վերլուծություններ և առաջարկներ՝ աջակցելով ռազմավարական ծրագրերի և տարեկան գործողությունների պլանների կատարման հաշվետվությունների կազմմանը,
- կատարել գրականության վերլուծություն, հարցաշարերի մշակում և արդյունքների վերլուծություն, հարցազրույցներ, ֆոկուս խմբեր` բացահայտելու համայնքի կարիքները և առաջացող խնդիրները, որոնք կարող են ազդել ռազմավարական պլանավորման և գործողությունների պլանների կատարման արդյունավետության վրա։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ (առնվազն բակալավրի կրթական աստիճան, մագիստրոսի կրթական աստիճանը ցանկալի է),
- մշտադիտարկման և գնահատման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձառություն,
- բարձրագույն կրթության ոլորտի իմացություն, ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
- տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքային փորձառություն,
- հաղորդակցական և թիմային աշխատանքի գերազանց կարողություններ,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- վերլուծելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Երևանի պետական համալսարանի գործունեությանը և ներքին իրավական ակտերին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ www.ysu.am, www.documentation.ysu.am:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը էլհասցեին՝ վերնագրի (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «Ռազմավարական պլանավորման կենտրոնի առաջատար մասնագետ» (Մշտադիտարկում և գնահատում): Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Բարի գալուստ Երևանի պետական համալսարանի պաշտոնական էջ: Մայր բուհին վերաբերող նյութերին և նորություններին կարող եք տեղեկանալ այստեղ՝ www.ysu.am: Երևանի պետական համալսարանը Հայաստանի ամենամեծ ու ամենահին բուհն է, որը հիմնադրվել է 1919 թվականին և շարունակում է մինչ օրս անխափան իրականացնել իր գործունեությունը: Ունենալով շուրջ 14 հազար ուսանող, ուսումնական գործընթացը վարող, բարձր որակավորում ունեցող դասախոսներ (188 պրոֆեսոր, 566 դոցենտ, 203 դոկտոր, 441 դասախոս), ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված 8 ակադեմիկոս՝ այն շարունակում է մնալ առաջատար բուհ, որն իր պրոֆեսորադասախոսական կազմը համալրում է ոլորտի լավագույն մասնագետներով և կազմակերպում է ուսանողների համար բարձրագույն կրթության որակյալ գործընթաց: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ ԵՊՀ-ում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ճյուղերին վերաբերող կարևոր հետազոտություններ: