Քիմիկ-տեխնոլոգ
«Յունիքիմ» ՍՊԸ
Նկարագրություն
<< Յունիքիմ >> ընկերությունը քիմիկ – անալիտիկ թափուր հաստիքի համար աշխատանքի է հրավիրում փորձառու մասնագետի
Պարտականություններ
- Կենցաղային քիմիայի արտադրության ընթացքում իրականացնել արտադրանքի, հումքերի և օժանդակ նմուշների նմուշառում և անալիզ, համաձայն հաստատված ընթացակարգերի և տեխնիկական բնութագրերի
- Իրականացնել պատրաստի արտադրանքի որակի վերահսկողություն և անալիտիկ մեթոդների մշակում
- Լինել հետազոտող
- Պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները
- Հետևել ներքին կարգապահության և սանիտարահիգիենիկ պահանջներին
Պահանջներ
- Բարձրագույն քիմիական կրթություն։
- Պարտադիր աշխատանքային փորձ լաբորատոր ոլորտում (անալիտիկ և կենցաղային քիմիայի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն)։
- Քիմիական անալիզների և լաբորատոր մեթոդների խորացված իմացություն։
- Քիմիական ռեագենտների հետ աշխատելու փորձ և լաբորատոր սարքավորումների գործարկման հմտություն։
- Ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում՝ մասնագիտական տերմինաբանության շրջանակում։
- Պարտաճանաչություն, համակարգված մտածողություն և ուշադրություն մանրուքներին։
Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։
Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։
Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։
Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝
- Արդյունաբերական քիմիկատների ներկրում
- Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
- Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
- Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն
ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում: