Քիմիկ-տեխնոլոգ
"Դիզ Բենտ" ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի վայր՝ Երևան
Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք։
Ընկերության մասին
Մեր գործարանը բենտոնիտի և դրա վրա հիմնված արտադրանքի արտադրության առաջատարներից մեկն է։ Մենք ակտիվորեն զարգանում ենք, ընդլայնում ենք մեր տեսականին և ներդնում նոր տեխնոլոգիաներ՝ շուկային ապահովելու համար ամենաբարձր որակի արտադրանքով։ Մեր զարգացման հետ կապված մենք փնտրում ենք փորձառու քիմիկ-տեխնոլոգի։
Պարտականություններ
- Քիմիական գործընթացների և արտադրական գծերի տեխնոլոգիական ռեժիմների մշակում և օպտիմալացում։
- Արտադրության տեխնոլոգիական հրահանգների, ռեգլամենտների և քարտեզների պատրաստում։
- Հումքի և պատրաստի արտադրանքի որակի վերահսկում՝ համաձայն ստանդարտների և տեխնիկական պայմանների։
- Լաբորատոր փորձարկումների անցկացում և վերջիններիս համակարգում լաբորատորիայի հետ։
- Նոր նյութերի, արտադրանքի ռեցեպտուրայի կամ գործընթացների մշակում լաբորատոր պայմաններում։
- Փորձնական խմբաքանակների արտադրության կազմակերպում և արդյունքների վերլուծություն։
- Տեխնոլոգիական հաշվարկների կատարում (նյութական, ջերմային, սարքավորումների ընտրություն)։
- Արտադրական հաշվետվությունների պատրաստում (երաշխիքների, արտադրության, արդյունավետության վերաբերյալ)։
- Փաստաթղթերի պատրաստում ստանդարտացման և հավաստագրման համար։
- Նոր սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմանը մասնակցություն։
- Աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում։
- Սերտ աշխատանք արտադրամասերի, լաբորատորիայի, գլխավոր ինժեներների և տեխնոլոգների, գնումների և վաճառքի բաժինների հետ։
- Տեխնոլոգիական խորհրդատվությունների տրամադրում արտադրության աշխատողներին։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ (ցանկալի է՝ հանքային նյութերի, լցանյութերի, շինարարական խառնուրդների ոլորտում),
- Արտադրական սարքավորումների շահագործման սկզբունքների և լաբորատոր վերահսկողության իմացություն,
- Բաղադրատոմսեր և գործընթացային սխեմաներ մշակելու ունակություն,
- Պատասխանատվություն, վերլուծական մտածողություն, արդյունքների վրա կենտրոնացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա 09։00-18։00։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ (հարցազրույցի արդյունքների հիման վրա),
- Հնարավորություն իրականացնել սեփական գաղափարները և ներդնել նոր ապրանքներ: