Քիմիկ-մանրէաբան արտադրության
«Tamara» LLC
Նկարագրություն
<<Թամարա>> ընկերությունն աշխատանքի է հրավիրում քիմիկ-մանրէաբանի մանրէաբանական լաբորատորիայում աշխատելու համար:
Պարտականություններ
- Մթերվող կաթի, ընդունվող հումքի և նյութերի, ջրի, պատրաստի արտադրանքի մանրէաբանական փորձաքննություն ըստ գործող ստանդարտների,
- Արտադրության սանիտարական և հիգիենիկ վերահսկողություն։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (քիմիա, կենսաքիմա, մանրէաբանություն, կաթի և կաթնամթերքի արտադրություն),
- համապատասխան աշխատանքային փորձ,
- արագաշարժություն, ուշադրություն և ազնվություն,
- արագ սովորելու և կողմնորոշվելու ունակություն,
- թիմում աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Ընկերությունն ապահովում է աշխատողների երկկողմանի տեղափոխումը Երևանից և Աբովյանից:
36 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ: