Քիմիկ-մանրէաբան
Sis Natural CJSC
Նկարագրություն
SIS Natural ՓԲԸ-ն փնտրում է լաբորատոր աշխատանքային փորձ ունեցող քիմիկ-մանրէաբան։
Պարտականություններ
- Հումքի և պատրաստի արտադրանքի նմուշառման կազմակերպում,
- Նմուշների պատրաստում և լաբորատոր փորձարկումների իրականացում,
- Տեխնոլոգիական հաշվարկների իրականացում՝ համապատասխան տեխնոլոգիական փաստաթղթերին,
- Արտադրական տարածքների հիգիենիկ վիճակի գնահատում և վերահսկողություն,
- Լաբորատոր սարքավորումների ճիշտ և արդյունավետ օգտագործում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն քիմիայի, կենսաբանության կամ հարակից բնագավառում,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Համակարգչային հիմնական ծրագրերի իմացություն,
- Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սննդի անվտանգության և որակի կառավարման միջազգային չափանիշների (օր․ ISO, HACCP) իմացությունը և փաստաթղթերի վարելու կարողությունը կդիտվեն որպես առավելություն։
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: