Քիմիկ-լաբորանտ
«Tamara» LLC
Նկարագրություն
«Թամարա» ընկերությունը հրավիրում է աշխատանքի քիմիկ-լաբորանտի:
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել ընդունվող հումքի որակի վերահսկողություն,
- Ապահովել պատրաստի արտադրանքի որակի վերահսկողություն,
- Իրականացնել տեխնոլոգիական ռեժիմների պահպանման վերահսկողություն,
- Ապահովել լաբորատոր սարքավորումների անխափան աշխատանքը,
- Ամենօրյա տվյալները գրանցել մատյաններում, ստացված տվյալները զեկուցել անմիջական ղեկավարին,
- Հետևել լաբորատորիայում առկա սարքավորումների, գործիքների և տարածքի մաքրությանը, անհրաժեշտ լուծույթների և ռեակտիվների առկայությանը:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական (քիմիա, կենսաբանություն) կրթություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Սթրեսակայունություն,
- Լարված իրավիճակում կողմորոշվելու և աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու բարձր պատասխանատվություն:
Հավելյալ նշումներ
- Ընկերությունը կազմակերպում է սկսնակների ուսուցումը,
- Ընկերությունը ապահովում է աշխատակիցների երկկողմանի տեղափոխությունը,
- 6-օրյա աշխատանքային շաբաթ, ժամը 09:00-18:00:
38 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ: