Get our free app. It won't take up space on your device

Քիմիկ -անալիտիկ

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Production, Operations, Medical, Health
Deadline: 4/26/2024
City: Gyumri
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required
Job posting has expired

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է քիմիկ-անալիտիկ՝ Գյումրիում գործող արտադրամասի թիմը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Հումքի, փաթեթավորման նյութերի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի անհրաժեշտ նմուշառումների և փորձաքննությունների իրականացում, ինչպես նաև սարքավորումների մաքրման և ախտահանման ընթացակարգերի արդյունավետության և արդիականության պահպանում և արդյունքների փաստաթղթավորում,
  • Ընկերության արտադրամասի վավերացման ծրագրին մասնակցություն,
  • Անհրաժեշտության դեպքում ռիսկերի վերլուծության գործընթացին մասնակցություն,
  • Բոլոր լաբորատոր սարքավորումների ու գործիքների պատշաճ կերպով օգտագործման և պահպանման ապահովում,
  • Ռեակտիվների և ստանդարտների գույքագրման վերահսկում,
  • Բոլոր լաբորատոր սարքավորումների ներառում տեղամասի Ուղղիչ և Կանխարգելիչ սպասարկման ծրագրում,
  • Անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնակարգերի պահպանում,
  • Աշխատանքի կատարման ընթացքում ընկերության սկզբունքների և կանոնների պահպանում,
  • Ղեկավարության կողմից հանձնարարված ցանկացած նոր պարտականության պատրաստակամություն,
  • Սարքավորումների, կահույքի և այլ լաբորատոր պարագաների ճիշտ օգտագործման ապահովում:

Պահանջներ

  • Քիմիկ-անալիտիկի կամ քիմիկ-դեղագործի որակավորում
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ,
  • HPLC լաբորատոր սարքավորման գործարկում,
  • UV սպեկտրոֆոտոմետրի գործարկում,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Spread the word! Share this job on social media