Քիմիկ
ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա ՍՊԸ
Նկարագրություն
Հիանալի հնարավորություն՝ մեր թիմին միանալու համար
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում քիմիկի։
Պարտականություններ
- Նմուշների պատրաստում հետագա փորձարկումների իրականացման համար,
- Փորձարկումների կատարում,
- Անալիտիկ սարքերի աշխատանքին տիրապետում՝ այդ թվում և ԳՔ-ՄԴ, ԲԱՀՔ, ԲԱՀՔ-ԱՍ, ՄՍ, ԱԱՍ,
- Որակի հսկման պահանջների կատարում,
- Աշխատանքի համապատասխանություն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019-ի և այլ ստանդարտների պահանջներին,
- Մեթոդի վավերացման և մշակման ժամանակ աջակցության ցուցաբերում,
- Փորձերի ընթացքի գրանցում և զեկույցների պատրաստում,
- Քիմիական լուծույթների պատրաստում նորմատիվային փաստաթղթի համաձայն,
- Սարքերի ու լաբորատոր գոտու մաքրության պահպանում և կազմակերպում,
- Հաճախորդների և կազմակերպության վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանում,
- Փորձարկումների վերաբերյալ շարժի քարտի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի լրացում,
- Պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն քիմիայի ոլորտում,
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի (ՊԱՐՏԱԴԻՐ Է),
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Երկկողմանի տրանսպորտ (Երևան - Լաբորատորիա (գյուղ Նոր Գյուղ) - Երևան),
- Ընկերության կողմից ապահովված ընդմիջում։
Աշխատավայրը գտնվում է Կոտայի մարզի Նոր Գյուղ գյուղում։ Լաբորատորիան կազմակերպում է Երևանից երկկողմանի ուղևորափոխադրում։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ի սկզբանե նախագծվել և կառուցվել է Պատշաճ Լաբորատոր Գործունեություն (GLP-Good Laboratory Practice) և ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտներին համապատասխան: Լաբորատոր համալիրն իրենից ներկայացնում է հինգ հարկանի շինություն 3662քմ հողատարածքի վրա, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ: