Get our free app. It won't take up space on your device
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Production, Operations
Deadline:
12/17/2023
Job posting has expired

Նկարագրություն

Երևանի Ոսկերչական ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում քիմիկների:

Պարտականություններ

  • Իրականացնել արտադրատեսակների նմուշների լաբորատոր փորձարկումներ, ամրության ստուգում և չափումներ
  • Կազմել լաբորատոր աշխատանքների արձանագրություններ, ստուգել և փաստաթղթավորել պատրաստի արտադրանքի բնութագրեր
  • Մասնակցել բաղադրատոմսերի մշակման ու փորձարկման գործընթացին
  • Հետևել որակի ապահովման և վերահսկման համակարգի կատարմանը՝ համաձայն ընդունված չափանիշների և պահանջների
  • Կազմակերպել և համակարգել լաբորատոր հանգույցների և սարքավորումների անվտանգ աշխատանքը, ապահովել և վերահսկել արտադրական գործընթացը՝ տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված և պաշտոնից բխող այլ հանձնարարություններ

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Լաբորատորիայում աշխատանքի տեսական և պրակտիկ գիտելիքներ
  • Աշխատանքային փորձը արտադրական ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ (մասնավորապես MS Office-ի իմացություն)

Հավելյալ նշումներ

Նշված պահանջներին համապատասխանելու դեպքում աշխատանքին կարող եք դիմել`ինքնակենսագրական ուղարկելով նշված էլեկտրոնային հասցեին:

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, 0026, Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3
address
Number of employees
151-500
Phone
Phone
37498925999

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Business trips
Business trips
Training program adroad
Training program adroad
Free parking
Free parking
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media