Get our free app. It won't take up space on your device

Քարտուղար

Yazaryan holding

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical
Deadline:
9/23/2026

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է կազմակերպված, պատասխանատու և գրագետ քարտուղարի, ով կապահովի գրասենյակի ընթացիկ աշխատանքների սահուն կազմակերպումը և փաստաթղթային գործընթացների պատշաճ վարումը։

Պարտականություններ

  • Պաշտոնական նամակագրության իրականացում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
  • Փաստաթղթաշրջանառության վարում և վերահսկում
  • Գրասենյակային ընթացիկ գործընթացների կազմակերպում
  • Հանձնարարականների և վերջնաժամկետների վերահսկում
  • Հանդիպումների, զանգերի և աշխատանքային հաղորդակցության կազմակերպում
  • Հաստիքից բխող այլ վարչական և կազմակերպչական գործառույթների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն՝ գրավոր և բանավոր
  • Գրագետ գրավոր և բանավոր խոսք
  • Գործարար վարվելակարգի և պաշտոնական հաղորդակցության կանոնների իմացություն
  • MS Office ծրագրերի խորացված իմացություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • Վերջնաժամկետներին հետևելու և միաժամանակ մի քանի գործընթաց համակարգելու ունակություն
  • Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն

Հավելյալ նշումներ

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ։

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media