
Քարտերի հեռահար սպասարկման և հաշվետվությունների բաժնի ղեկավար
AMIO BANK
Նկարագրություն
Քարտերի հեռահար սպասարկման գործընթացների համակարգում և հաշվետվությունների սահմանված ժամկետներում ապահովվում:
Պարտականություններ
- Ֆայլերի փոխանակման և ընդունման գործընթացների ապահովում,
- Լոկալ և միջազգային բողոքարկման գործընթացի և դրանից հետևող համապատասխան ծառայողական գրությունների և զեկուցագրերի համակարգում,
- Սպասարկող անձնակազմին պատշաճ խորհրդատվության ապահովում,
- Քարտային ստանդարտների, գանձման սխեմաների ստեղծման, խմբագրման և միջակայքերի գրանցման գործընթացի համակարգում,
- Թողարկված քարտերի հաշվառման և ըստ մասնաճյուղերի բաշխման գործընթացի համակարգում,
- Վճարահաշվարկային համակարգերից ստացված հաշիվ-ապրանքագրերի ստուգում և ընթացքավորում,
- Համակարգում համապատասխան հաշվետվությունների ներկայացումը ՀՀ ԿԲ, Բանկի այլ ստորաբաժանումների և բոլոր վճարահաշվարկային համակարգերին,
- Քարտային դիմում-հայտերի ուսումնասիրութան և սահմանված ժամկետներում կատարման ապահովվում։
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական, մաթեմատիկական կամ հարակից ոլորտներում կրթություն,
- Վճարային քարտերի հետ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
- Քարտային վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
- Ms Office, Smart Vista, ՀԾ-Բանկ համակարգերի լավ տիրապետում,
- Ղեկավարման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
Տեսլական
Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:
Բրենդի խոստումը
AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։