Get our free app. It won't take up space on your device

QA մասնագետ / Junior–Mid-Level QA Engineer

Yazaryan holding

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Information Technologies, Software Development
Deadline:
10/3/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ուշադիր, պատասխանատու և զարգանալու ցանկություն ունեցող QA մասնագետի, ով կմիանա մեր տեխնիկական թիմին և կներգրավվի վեբ և բջջային հավելվածների որակի ապահովման գործընթացում։

Պարտականություններ

  • Թեստավորման պլանների և թեստային սցենարների կազմում, իրականացում և թարմացում
  • Վեբ և բջջային հավելվածների ձեռքով թեստավորում
  • Ֆունկցիոնալ, ռեգրեսիոն և հետազոտական թեստավորման իրականացում
  • API-ների թեստավորում՝ Postman գործիքով
  • Հայտնաբերված սխալների հստակ նկարագրում և գրանցում՝ վերարտադրման քայլերով, սպասվող և փաստացի արդյունքներով
  • Շտկված սխալների կրկնակի ստուգում
  • Թեստավորման արդյունքների և գործընթացների փաստաթղթավորում• Համագործակցություն ծրագրավորողների և պրոդուկտի պատասխանատուների հետ՝ պահանջներն ու բիզնես տրամաբանությունը ճիշտ հասկանալու նպատակով
  • Մասնակցություն թիմային աշխատանքային քննարկումներին և Agile/Scrum գործընթացներին
  • Թեստավորման նոր գործիքների և մեթոդների շարունակական ուսումնասիրություն և կիրառում

Պահանջներ

  • Ծրագրային ապահովման թեստավորման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է՝ վեբ և բջջային հավելվածների հետ
  • Ծրագրային ապահովման թեստավորման հիմնական սկզբունքների և մեթոդաբանությունների լավ իմացություն
  • Postman-ով և API թեստավորմամբ գործնական փորձ
  • Git/GitHub-ի և տարբերակների վերահսկման գործընթացների հիմնական իմացություն
  • Agile/Scrum մեթոդաբանությունների և ծրագրավորման թիմերի աշխատանքային գործընթացների իմացություն
  • Ձեռքով թեստավորման գործնական փորձ՝ ֆունկցիոնալ, ռեգրեսիոն և հետազոտական թեստավորում
  • Թեստային սցենարներ և սխալների վերաբերյալ հստակ ու կառուցվածքային հաշվետվություններ կազմելու կարողություն
  • Ծրագրային ապահովման մշակման կյանքի ցիկլի՝ SDLC-ի լավ պատկերացում
  • Վերլուծական և խնդիրների լուծման զարգացած հմտություններ
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և որակին ուղղված մոտեցում
  • Թիմում արդյունավետ հաղորդակցվելու և համագործակցելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ։

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media