
Պրոյեկտ մենեջեր
X-Group
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Industry:
Project, Product Management
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է փորձառու պրոյեկտ մենեջերների՝ բազմապրոֆիլ աշխատանքներ իրականացնելու համար։
Պարտականություններ
- Կազմել աշխատանքային պլան,
- Պատասխանատվություն ստանձնել ռազմավարական և բարդ նախագծերի համար,
- Կառավարել նախագծի ողջ ընթացքը՝ վերլուծելով բիզնես պահանջները, ապահովելով նախագծի ընդհանուր արդյունքը,
- Տարբեր նախագծերի համար ռազմավարության, նպատակների, նախագծի ծավալի և բիզնես պահանջների որոշում,
- Համապատասխան համակարգերի, գործիքների և մեթոդների միջոցով ծրագրի արդյունավետության ապահովում,
- Գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում շահագրգիռ կողմերի հետ՝ բիզնես նպատակներին հասնելու համար,
- Ծրագրերի մանրամասն մշակում,
- Ծրագրի արդյունքների գնահատում,
- Աշխատանք անշարժ գույքի գործակալների հետ,
- Բոլոր գերատեսչությունների աշխատանքի և հարաբերությունների օպտիմալացում,
- Ամենօրյա համակարգված աշխատանքի և ժամանակի ճիշտ կազմակերպում,
- Հանդիպումների կազմակերպում և մասնակցություն,
- Առանցքային կատարողական ցուցանիշերի (KPI) մշակում և արդյունավետության վերահսկում,
- Ժամանակացույցի և վերջնաժամկետների մշակում և մոնիթորինգ,
- Նախագծերի իրականացման ռազմավարության մշակում և փաստաթղթավորում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ բիզնեսի զարգացման ոլորտում,
- Նախագծերի հաջող իրականացմանը մասնակցության փորձ,
- Շինարարության ոլորտում պրոյեկտ մենեջմենթի փորձառությունը ցանկալի է,
- Գործարար հարաբերություններ ստեղծելու ունակություն,
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ,
- Մտքի ճկունություն, խնդիրներ լուծելու և նախագիծն ավարտին հասցնելու կարողություն,
- Տրամաբանական, համակարգված, հետևողական մոտեցում առաջադրանքներին,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և մարդկային բարձր որակներ,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- MS Office-ի իմացություն,
- Հայերեն, ռուսերենի լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե։
Company օverview
Address
ք. Երևան, Մյասնիկյան 40
Phone
010544826
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները.
Հյուրանոցային ծառայություններ
Թռչնաբուծություն
Շինարարություն
Արտադրություն
Մանրամեծածախ վաճառք
Ֆրանչայզինգ
«Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը:
«Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:
See more