Պրոմոուտեր-խորհրդատու / Վաճառող-խորհրդատու կենցաղային տեխնիկա (Electrolux, AEG)
Pinbol LLC
Նկարագրություն
Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային առաջատար ապրանքանիշերի՝ Electrolux, և AEG կենցաղային տեխնիկայի պաշտոնական ներկայացուցիչը: Թիմի ընդլայնման նպատակով Երևանում փնտրում ենք ակտիվ և մոտիվացված վաճառող-խորհրդատուների:
Պարտականություններ
- Խոշոր կենցաղային տեխնիկայի (Electrolux, AEG) պրոֆեսիոնալ վաճառք և սահմանված պլանի կատարում:
- Խորհրդատվության տրամադրում սրահի հաճախորդներին, ապրանքանիշի հանդեպ լոյալության բարձրացում:
- Ապրանքների ճիշտ դասավորվածության (մերչենդայզինգ) ապահովում:
- Ընթացիկ պարզ հաշվետվությունների վարում:
- Մասնակցություն ընկերության կողմից կազմակերպվող մասնագիտական դասընթացներին:
Պահանջներ
- Կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ:
- Վաճառքի հմտությունների և հոգեբանության տիրապետում:
- Գրագետ, հստակ խոսք և հաղորդակցման գերազանց հմտություններ:
- Ռուսերեն լեզվի լավ տիրապետում, Անգլերեն լեզվի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:
- Նպատակասլացություն, ակտիվություն և մրցակցային միջավայրում աշխատելու ունակություն:
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք կայուն և միջազգային բարձր համբավ ունեցող ապրանքանիշեր ներկայացնող ընկերությունում:
- Ֆիքսված աշխատավարձ + բոնուսներ վաճառքներից (դրույքաչափը՝ ըստ պայմանավորվածության):
- Աշխատանքային 6-օրյա գրաֆիկ:
- Անվճար մասնագիտական ուսուցում և վերապատրաստում:
- Աշխատանք Երևանի խոշորագույն և մարդաշատ մասնագիտացված խանութ-սրահներում:
- Հիմնական աշխատանք Արշակունյաց 33 հասցեում գտնվող Դոմուս խանութ սրահում: