
Professional Marketing Specialist
Coffeeshop Company Yerevan
Աշխատանքային նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու Մարքեթինգի մասնագետի, ով կղեկավարի ընդհանուր մարքեթինգային ռազմավարությունը, կապահովի բրենդի ճանաչելիությունը, կմշակի ակցիաներ, համագործակցություններ և աջակցող մարքեթինգային նյութեր։ Դուք կաշխատեք համագործակցելով մեր սոցիալական մեդիայի թիմի հետ, սակայն ձեր դերը գերազանցում է առցանց գովազդը՝ ընդգրկելով ամբողջական շուկայավարումը սրճարան/ռեստորան ոլորտում։
Հիմնական պարտականություններ
-
Մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն՝ համահունչ բրենդի դիրքավորմանը
-
Հետևել շուկայի միտումներին, մրցակիցներին և հաճախորդների վարքագծին
-
Կազմակերպել և ղեկավարել պրոմո ակցիաներ, ծրագրեր, խթանիչ արշավներ
-
Աշխատել սոցիալական մեդիայի թիմի հետ՝ ապահովելով բովանդակության և ընդհանուր ռազմավարության ներդաշնակություն
-
Աջակցել դիզայնի, տպագիր նյութերի, փաթեթավորման և մենյուի մարքեթինգային մշակմանը
-
Մշակել համագործակցություններ, արշավներ և փիառ ակցիաներ
-
Կառավարել բյուջե և գնահատել մարքեթինգային ակտիվությունների արդյունավետությունը
-
Կազմել հաշվետվություններ և վերլուծություններ՝ հիմք ընդունելով արդյունքները
Պահանջներ
-
Մարքեթինգի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
-
Ցանկալի է մարքեթինգային փորձ սրճարանների, ռեստորանների կամ հյուրընկալության ոլորտում
-
Մարքեթինգային ռազմավարության, սպառողական վարքագծի և բրենդինգի իմացություն
-
Ուշադիր, նախաձեռնող և կազմակերպված աշխատանքային մոտեցում
-
Տիրապետում մարքեթինգային գործիքների (օր․՝ Canva, Excel, Meta Ads, Google Docs, հետազոտական հարթակներ)
-
Անգլերեն և Ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
Ցանկալի հմտություններ
-
Համագործակցության հմտություններ՝ տարբեր բաժինների, մատակարարների և թիմերի հետ
-
Փորձ՝ ոլորտային համագործակցությունների, influencer-ների կամ գործընկերական արշավների ձևավորման մեջ
Դիմեք հիմա և միացեք մի թիմի, որտեղ մարքեթինգը ոչ միայն գովազդ է, այլ ստեղծագործության և ռազմավարության համադրություն։