
Պրոֆեսիոնալ խոհանոցային սարքավորումների բաժնի սպասարկող
X-Group
Industry:
Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
5/29/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
«KLAIK professional»-ը աշխատանքի է հրավիրում սպասարկողների՝ պրոֆեսիոնալ խոհանոցային սարքավորումների բաժնում։
Պարտականություններ
- Ապրանքատեսականու տեխնիկական բնութագրերի ուսումնասիրություն և ներկայացում ,
- Հաճախորդներին ապրանքատեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվության
- տրամադրում ,
- Հաճախորդի հետ հարաբերությունների կառավարում ,
- Համապատասխան տեղեկատվական և նյութական բազայի պատրաստում,
- Վաճառքի իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական ուղղվածությամբ ,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն /անգլերեն, ռուսերեն/ ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն / MS Office /,
- Դիզայներական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Խնդիրներ կառավարելու և խնդիրներին լուծում տալու կարողություն,
- Վաճառքի հմտությունների տիրապետում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10․00-18․00, շաբաթ՝ ժամը 10․00-15․00։
Աշխատավարձ՝ ֆիքսված + %ներ։
Company օverview
Address
ք. Երևան, Մյասնիկյան 40
Phone
010544826
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները.
Հյուրանոցային ծառայություններ
Թռչնաբուծություն
Շինարարություն
Արտադրություն
Մանրամեծածախ վաճառք
Ֆրանչայզինգ
«Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը:
«Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:
See more