
Պրոդուկտ մենեջեր (բժշկական)
Demi Pharm LLC
Նկարագրություն
«Դեմի Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում ապրանքագետի բժշկական ոլորտում։
Պարտականություններ
- Ապրանքատեսակների վերաբերյալ պատրաստել պրեզենտացիաներ և տարբեր տեղեկատվական թերթիկներ և այն ներկայացնել,
- Խթանել Ընկերության ապրանքների վաճառքի աճը՝ դրանք լավագույնս ներկայացնելով պահանջարկ ունեցող օղակներին,
- Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
- Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
- Մասնակցել նոր բրենդերի ներկայացմանն ուղղված հանդիպումներին, կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին,
- Ուսումնասիրել և վերլուծել առկա տվյալները և շուկայական պայմանները՝ մրցակցային առավելությունների, ինչպես նաև շուկայում կազմակերպության դիրքի բացահայտման նպատակով:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
- Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: