Product / Project Sales Manager
"GSS" Engineering
*Կարդա՛լ ամբողջական նկարագրություն
Նկարագրություն
GSS-ն ընդլայնում է թիմը՝ փնտրում է պրոյեկտի վաճառքի մենեջերներ։
"GSS"-ը ինժերենական ընկերություն է, որը զբաղվում է արևային և հողմային (քամու) կայանների տեղադրումով, ջեռուցման, ջերմային, շանթապաշտպանության համակարգերի և էլեկտրոմաբիլների վաճառքով։
Ի՞նչ է սպասվում Ձեզանից
- Հաճախորդների հետ աշխատանք՝ սկսած բազայի ձևավորումից մինչև երկարաժամկետ համագործակցություն,
- Բիզնեսի աճի նպատակով բանակցություններ և անհատականացված առաջարկների մշակում,
- Տեխնոլոգիական լուծումների ներդրում՝ հաճախորդների խնդիրները վերածելով հնարավորությունների,
- Թիմային նախագծերում ստեղծագործական մասնակցություն։
Ձեր առավելությունները
- Փորձ՝ վաճառքի / պրոյեկտների ղեկավարման / բիզնեսի ոլորտում 5+ տարի (խիստ ցանկալի),
- Կարողություններ՝ համոզիչ խոսք, տվյալների վերլուծություն, ժամանակի օպտիմալ կառավարում,
- Լեզուներ՝ հայերեն (գերազանց), ռուսերեն/անգլերեն՝ որպես բոնուս,
- Խառը հմտություններ՝ Excel-ից մինչև բարդ բանակցություններ։
* Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Ի՞նչ ենք առաջարկում
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10:00 - 18:00,
- Հիմնական աշխատավարձ՝ 300,000 - 500,000դր (ֆիքսված + տոկոս) 3 ամիս անց,
- Փորձաշրջան՝ 3 ամիս (վարձարտրվող՝ անհամեմատ տարբերվող հիմնականից),
- Աճ՝ կրթություն, կարիերայի արագ առաջխաղացում,
- Մթնոլորտ՝ երիտասարդ թիմ, անմիջական, առողջ միջավայր։
Առաջին քայլը Ձերն է!
GSS-ն արժեքավորում է նորարարությունը և նպաստում է աշխատակիցների պրոֆեսիոնալ զարգացմանը: Միացեք մեր թիմին ու դարձեք մեր հաջորդ հաջողության պատմությունը:
2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում մեր մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը: Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ մեր գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար: Եվ արդեն շուրջ 9 տարի է մեր ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ ...
Մեր շնորհիվ հարյուրավոր էներգասպառողներ՝ ՀՀ բոլոր մարզերում, դարձել են ինքնավար արտադրողներ: Ինչի արդյունքում նրանք զերծ են մնում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական գնաճից և վերջին չորս և հաջորդ 25 տարիների ընթացքում մթնոլորտ չի արտանետվելու շուրջ 2.601.984 տոննա CO2: