Get our free app. It won't take up space on your device

Փոխհատուցումների և արտոնությունների մասնագետ

Ucom

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Human Resources
Deadline:
12/9/2025

Նկարագրություն

Փոխհատուցումների և արտոնությունների մասնագետը պատասխանատու է Ucom ընկերությունում մրցունակ, արդար և արդյունավետ վարձատրության ու արտոնությունների համակարգերի ձևավորման, իրականացման և շարունակական կատարելագործման համար։

Պարտականություններ

  • Ուսումնասիրել աշխատաշուկան, պլանավորել, իրականացնել և բարելավել ֆինանսական և ոչ ֆինանսական մոտիվացիոն վարձատրության ծրագրերը՝ ապահովելով մրցունակ պայմաններ,
  • Բանակցել գործընկեր կազմակերպությունների հետ՝ աշխատակիցներին մրցունակ արտոնությունների փաթեթներ տրամադրելու և գործող արտոնությունները պարբերաբար թարմացնելու համար,
  • Մասնակցել բժշկական ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացին՝ նպաստելով առավել արդյունավետ պայմանների ձեռքբերմանը,
  • Կազմակերպել ծառայողական բջջային կապի տրամադրման գործընթացը համաձայն գործող ընթացակարգերի,
  • Մասնակցել խրախուսական ծրագրերի մշակման և պարգևավճարների հաշվարկի գործընթացներին, իրականացնել վերլուծություններ և հաշվետվություններ,
  • Ապահովել աշխատակիցների վարձատրությանը վերաբերող վճարումների հաշվարկը, ստուգումն ու հրամանագրումը,
  • Ներկայացնել վերլուծություններ և առաջարկություններ աշխատավարձերի վերանայումների, վերաբաշխումների և լրավճարների սահմանման մասով,
  • Ապահովել վարձատրության և արտոնությունների գործընթացների և փաստաթղթաշրջանառության ճշգրիտ վարումը,
  • Ապահովել արդյունավետ համագործակցություն ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտական, ֆինանսական կամ կառավարման ոլորտում),
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարձատրության, արտոնությունների կառավարման կամ HR ոլորտում,
  • ՀՀ աշխատաշուկայի, հարկային և աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների իմացություն,
  • Վերլուծական մտածողություն և թվային տվյալների հետ արդյունավետ աշխատանքի հմտություններ,
  • Excel-ի և այլ վերլուծական գործիքների շատ լավ իմացություն,
  • Բարձր պատասխանատվություն, գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Թիմում և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
Company օverview
address
Address
Davit Anhaght 8/4
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media