
Փորձառու հաշվապահ
Team2B
Նկարագրություն
Team2b -ն փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահի իր զարգացող և ամենադրական թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
- Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ,
- Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
- Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
- Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային, հարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
- Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- ՖՀՄՍ-ների իմացություն,
- MS Office-ի, մասնավորապես`Excel-ի իմացություն,
- ՀԾ համակարգով աշխատանքի փորձ,
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և սթրեսակայություն։
Մենք հայկական շուկայում ենք 2011 թվականից և այդ ժամանակից ի վեր համագործակցում ենք տարբեր ընկերությունների հետ։ Այժմ մեր համագործակցությունների ցանկում է ՀՀ և ԱՊՀ ՏՏ խոշորագույն ընկերություններից մեկը, սակայն մենք շարունակում ենք նաև աշխատել հարյուրավոր փոքր ընկերությունների և անհատ ձեռներեցների հետ: