Պոլիմերային արտադրության տեխնոլոգ
AREX Co
Նկարագրություն
Պոլիմերային արտադրության տեխնոլոգիական գործընթացների ներդրում և կառավարում։
Պարտականություններ
- Հումքախառնուրդների պատրաստման գործընթացի վերահսկողություն, չափաբաժինների փոփոխություն հաստատված ստանդարտներին համապատասխան արդյունք ստանալու համար,
- Արտադրական տարածքների, հոսքագծերի, հիմնական և շրջանառու միջոցների արդյունավետ օգտագործում, հոսքագծերի և ընդհանուր արտադրական տարածքի սանիտարահիգենիկ պայմանների վերահսկողություն, արդյունավետ աշխատանքային գործընթացի կազմակերպում,
- Տվյալ արտադրատեսակի նորմատիվի կազմում, համաձայնեցում,
- Նոր արտադրատեսակի ստացման դեպքում փորձարկման ընթացքում ծախսված հումքերի քանակներ արձանագրում,
- Ցանկացած նոր ներկրվող հումքի, որակական և քանակական փոփոխության դեպքում տվյալ արտադրատեսակի նորմատիվի թարմացում և ներկայացում, տվյալ նորմատիվը վերահաստատելու համար,
- Արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմանների, հոսքագծի ռեժիմների մշակում և հաստատում, դրանց պահպանման վերահսկողության ապահովում և պատասխանատվություն,
- Հումքերի տեխնիկական կորուստների հաշվառման իրականացում,
- Արտադրական տեխնոլոգիաների վրա արտաքին գործոնների ազդեցությունների ուսումնասիրում, դրանց բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակում,
- Արտադրական գործընթացի ընթացքում արտադրանքի համապատասխան պարամետրերի ստուգում և գնահատում,
- Խոտանի տեսակարար կշռի նվազեցմանն և արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Պատրաստի արտադրանքի տեխնիկական պարամետրերի ստուգում,
- Փորձարկումների և վերջնական ստուգումների արդյունքների համապատասխան մատյանում գրանցում,
- Յուրաքանչյուր աշխատանքային օր տվյալ արտադրատեսակի ստուգված տեխնիկական պարամետրերի գրանցում համապատասխան գրանցամատյաններում և տեղեկացում Արտադրության ղեկավարին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, (համապատասխան)
- Պարտադիր աշխատանքային փորձ,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- MS Office- ի իմացություն։
Մեր մասին
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող մետաղապլաստե խողովակներ, պլաստմասե տարբեր դետալներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։