Get our free app. It won't take up space on your device

Content Creator / Մոդել

SHTAP AVTOVAJARQ

Location: Kentron, Yerevan
Employment type: Flexible
Work experience: Not required
Industry: Marketing, Advertising, PR
Students will also be considered
Deadline:
10/8/2026

Նկարագրություն

Փնտրում ենք Content Creator / Մոդել

Մեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունը փնտրում է ակտիվ, ներկայանալի և տեսախցիկի առջև ազատ զգացող անձի՝ սոցիալական ցանցերի համար կոնտենտ ստեղծելու և տեսանյութերում նկարահանվելու նպատակով։

Պարտականություններ

  • Նկարահանվել Instagram Reels, TikTok

  • Ներկայացնել ավտոմեքենաները և դրանց հիմնական առանձնահատկությունները

  • Մասնակցել ավտոմոբիլային կոնտենտի գաղափարների և սցենարների մշակմանը

  • Ստեղծել հետաքրքիր և ժամանակակից կոնտենտ

  • Կատարել տեսանյութերի մինիմալ մոնտաժ և խմբագրում

Պահանջներ

  • Ավտոմեքենաների վերաբերյալ միջինից բարձր գիտելիքներ և ոլորտի լավ պատկերացում

  • Մեքենաների տարբեր մոդելների, կոմպլեկտացիաների և հիմնական տեխնիկական բնութագրերի իմացություն

  • Ազատ, գրագետ և վստահ խոսք տեսախցիկի առջև

  • Ներկայանալի արտաքին և ակտիվություն

  • Ստեղծագործական մտածելակերպ

  • Տեսանյութերի մոնտաժի նվազագույն հմտություններ

  • Պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն

  • Նմանատիպ աշխատանքում նախկին փորձը պարտադիր չէ

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայր՝ Երևան

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել՝

  • CV

  • Լուսանկար (պարտադիր)

  • Սոցիալական ցանցերի էջերի հղումներ

Եթե սիրում ես մեքենաները, հետաքրքրված ես ավտոմոբիլային ոլորտով և քեզ վստահ ես զգում տեսախցիկի առջև՝ սպասում ենք քեզ մեր թիմում։

Company օverview
address
Address
Թբիլիսյան 21/8
address
Number of employees
1-15

«ՇՏԱՊ ԱՎՏՈՎԱՃԱՌՔ»-ն հանդիսանում է մեքենաներ ներմուծող մասնագիտացված կազմակերպություն, որն ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ:
Մեր կազմակերպության միջոցով կարող եք պատվիրել ցանկացած մեքենա, ինչպես նոր վիճակում այնպես էլ աճուրդներից՝ չնչին վթարներով, նաև վաճառք ՀՀ-ում:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media