Get our free app. It won't take up space on your device

Պլանավորման մասնագետ - մեխանիկ

ECO BUILDING LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Logistics, Transportation
Deadline:
10/15/2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված պլանավորման մասնագետ-մեխանիկ, ով կզբաղվի ընկերության տրանսպորտային միջոցների և շինարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման ու վերանորոգման աշխատանքների պլանավորմամբ, վերահսկմամբ և հաշվառմամբ։

Պարտականություններ

  • Տրանսպորտային միջոցների և շինարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման պլանների և ժամանակացույցերի կազմում
  • Պլանային և ընթացիկ վերանորոգման աշխատանքների կազմակերպում և վերահսկում
  • Տեխնիկայի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն
  • Տեխնիկայի սպասարկման ժամկետների վերահսկում
  • Առաջացած անսարքությունների գրանցում, դասակարգում և վերանորոգման աշխատանքների պլանավորում
  • Տեխնիկայի պարապուրդի պատճառների վերլուծություն և պարապուրդի նվազեցմանն ուղղված առաջարկների ներկայացում
  • Տեխնիկայի տեխնիկական վիճակի և սպասարկման աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում
  • Տրանսպորտային բաժնի, մեխանիկների, պահեստի, գնումների և շինարարական տեղամասերի հետ համագործակցություն

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն
  • Մեխանիկի կամ համանման պաշտոնում աշխատանքային փորձ՝ ցանկալի է առնվազն 2 տարի
  • Տրանսպորտային միջոցների և/կամ շինարարական տեխնիկայի տեխնիկական կառուցվածքի և շահագործման սկզբունքների իմացություն
  • Տեխնիկական սպասարկման և վերանորոգման գործընթացների կազմակերպման իմացություն
  • Excel-ի լավ իմացություն
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և վերլուծական մտածողություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 09։00-ից 18։00-ն։
  • Աշխատավարձը՝ մրցակցային
Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media