Պլանավորման մասնագետ
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
«Արմենիա Վայն» ընկերությունը փնտրում է վերլուծական մտածողությամբ, կազմակերպված և պատասխանատու Պլանավորման մասնագետ, ով կիրականացնի արտադրական հումք-նյութերի պլանավորում, կկազմի գնման պահանջագրեր, կհետևի պաշարների արդյունավետ կառավարմանը և կմասնակցի արտադրական համակարգերի ներդրման ու զարգացման գործընթացներին։
Պարտականություններ
-
Վաճառքի բաժիններից ստացված կանխատեսումների հիման վրա իրականացնել արտադրական հումք-նյութերի պահանջարկի պլանավորում՝ տարեկան, եռամսյակային և ամսական կտրվածքով,
-
Վաճառքների կանխատեսումների և արտադրական հզորությունների հիման վրա մշակել և թարմացնել արտադրության ժամանակացույցը՝ ըստ ապրանքատեսակների (տարեկան, եռամսյակային, ամսական և շաբաթական կտրվածքով),
-
Կազմել և ներկայացնել արտադրական գործընթացների անխափան ապահովման համար անհրաժեշտ հումք-նյութերի և օժանդակ նյութերի գնման պահանջագրեր,
-
Մշակել, կազմել և վերահսկել շշալցման արտադրամասի արտադրական պլանները՝ ամսական և շաբաթական կտրվածքով,
-
Վերլուծել արտադրական գործընթացներում առկա և հնարավոր ռիսկերը, բացահայտել խնդիրները և ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ,
-
Վերահսկել շշալցման արտադրության պլանների կատարողականը և ապահովել պլանային ցուցանիշների իրականացումը,
-
Ապահովել շշալցման գործընթացի համար անհրաժեշտ հումքի, նյութերի և փաթեթավորման պարագաների ժամանակին հասանելիությունը՝ նախապես տրամադրելով համապատասխան տեղեկատվություն պահեստներին և արտադրամասին,
-
Հետևել տարածքային պահեստներում պատրաստի արտադրանքի մնացորդներին, ապահովել դրանց օպտիմալ բաշխումն ու հասանելիությունը։
-
Համակարգել և վերահսկել պատրաստի արտադրանքի տեղափոխման գործընթացը գործարանի պահեստից դեպի բաշխման և տարածքային պահեստներ։
-
Ապահովել արտահանման պատվերների բեռնման պլանավորումը, պատրաստի արտադրանքի արդյունավետ տեղաբաշխումը տրանսպորտային միջոցներում և արտահանման համար անհրաժեշտ տեղեկատվության ու փաստաթղթերի տրամադրումը։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Աշխատանքային փորձ պլանավորման, մատակարարման շղթայի կառավարման, լոգիստիկայի կամ արտադրական ոլորտում,
- Արտադրական միջավայրում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
- ՀԾ և 1C ծրագրերի գործնական իմացությունը ցանկալի է,
- MS Excel-ի լավ իմացություն և տվյալների վերլուծության հմտություններ,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Վերլուծական մտածողություն, պլանավորման և կազմակերպչական բարձր ունակություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում, մանրուքներին ուշադրություն և ժամկետների պահպանման կարողություն,
- Թիմային աշխատանքի և միջբաժնային արդյունավետ համագործակցության հմտություններ:
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.