
Պլանավորման մասնագետ
Yerevan Jewellery Factory
Նկարագրություն
ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՆ աշխատանքի է հրավիրում կանանց/տղամարդկանց պլանավորման մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար
Պարտականություններ
- իրականացնել արտադրությունում օգտագործվող մետաղի հաշվառում
- պատրաստել տվյալներ արտադրության մեջ թանկարժեք մետաղների օգտագործման հաշվեկշռի և գործառնական ամփոփ հաշվետվությունների համար
- հետևել պատվերների կատարման ընթացքին և ժամկետներին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ պլանավորման ոլորտում
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Microsoft Excel ծրագրի իմացություն
- 1C համակարգչային ծրագրի իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Երկ․-ուրբաթ, ժամը 09։00-18։00
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։