Պետական գնումների մասնագետ
GEPO INDUSTRIAL COMPANY
Նկարագրություն
ԳԵՊՈ ընկերությունը փնտրում է պետական գնումների մասնագետ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց էլ. հասցեին կամ կապ հաստատել մեզ հետ նշված հեռախոսահամարով։
Պարտականություններ
- Պետական գնումների և տենդերների ուսումնասիրություն ու մշտադիտարկում
- Համապատասխան մրցույթների ընտրություն և մասնակցության կազմակերպում
- Տենդերային փաստաթղթերի պատրաստում և ներկայացում
- Պետական գնումների համակարգի հետ աշխատանք
- Մրցութային գործընթացների ամբողջական վարում և վերահսկում
Պահանջներ
- Պետական գնումների և տենդերների ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
- Շինարարության ոլորտի և համապատասխան փաստաթղթաշրջանառության իմացությունը ցանկալի է
- Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
- Ժամկետների պահպանման և ինքնուրույն աշխատելու կարողություն
- Աշխատանքային փորձը շինարարական ընկերությունում և պետական գնումների ոլորտում կդիտարկվի որպես առավելություն։
«Գեպո Տանիք» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է տանիքի ծածկերի և գիպսակարտոնե պրոֆիլների արտադրությունից, իսկ այժմ ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին և հայ սպառողին է առաջարկում բարձրակարգ սենդվիչ և սիպ պանելներ, եռակցված և ցանկապատի ցանցեր, մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ / դռներ։
Արտադրանքի բարձր որակի ապահովումը ընկերության կարևորագույն նպատակն է, ինչը հնարավոր է դառնում արտադրության բոլոր փուլերում խիստ հսկողության և հումքի հուսալի մատակարարների ընտրության շնորհիվ։
Արտադրության համար օգտագործվում է միայն եվրոպական ժամանակակից սարքավորումներ՝ բարձր ճշգրտության արտադրական գծեր, որոնք թույլ են տալիս ստեղծել նորարարական որակյալ արտադրանք:
Լինել «Գեպո Տանիք»-ի հաճախորդ՝ նշանակում է լինել առաջատար ընկերության մաս, որն ունի ավելի քան 18 տարվա փորձ իր ոլորտում:
Եղի՛ր մեզ հետ։ Եղի՛ր մեկ քայլ առաջ!