Պետական գնումների մասնագետ
Ervada LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում պետական գնումների մասնագետի, ով պատասխանատու կլինի պետական գնումների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ կազմման և ներկայացման համար։
Պարտականություններ
- Պետական գնումների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի և փաթեթների կազմում,
- Մասնակցության ժամկետների վերահսկում և փաստաթղթերի ժամանակին ներկայացում,
- Մրցույթների արդյունքների վերաբերյալ ղեկավարության իրազեկում,
- Էլեկտրոնային փոստի և պետական գնումներին առնչվող ծանուցումների մշտադիտարկում։
Պահանջներ
- Microsoft Word և Excel ծրագրերի իմացություն,
- ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգին տիրապետում,
- Պետական գնումների օրենսդրության հիմնական դրույթների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքներին։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00–18:00։
Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։
«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։
https://ervada.am/