Get our free app. It won't take up space on your device

Պետական գնումների համակարգման մասնագետ

HR solutions Armenia LLC

Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly 150,000-200,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Administrative, Clerical, Procurment, Import, Export
Deadline:
8/2/2026

HR Solutions Armenia-ի մասին

HR Solutions Armenia-ն մարդկային ռեսուրսների, հաշվապահական և բիզնես խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, որն աջակցում է կազմակերպություններին լավագույն մասնագետների ներգրավման, ընտրության, ինչպես նաև HR, հաշվապահական և բիզնես գործընթացների արդյունավետ կազմակերպման հարցում։

Մենք մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք Պետական գնումների համակարգման մասնագետ։

Մեր գործընկեր կազմակերպության մասին

ProMotion-ը պետական գնումների ոլորտում մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է, որը տրամադրում է համալիր ծառայություններ ինչպես պատվիրատուներին, այնպես էլ գնումների գործընթացների մասնակիցներին։

Ընկերությունը կազմակերպում և համակարգում է պետական գնումների ամբողջական գործընթացը՝ սկսած էլեկտրոնային հարթակներում (Armeps, PPCM, eAuction) աշխատանքների իրականացումից մինչև փաստաթղթերի պատրաստում, իրավական համապատասխանության ապահովում և մասնագիտական խորհրդատվություն։

Բարձր մասնագիտական մոտեցման, պատասխանատվության և արդյունավետության շնորհիվ ProMotion-ը դարձել է վստահելի գործընկեր բազմաթիվ կազմակերպությունների համար՝ օգնելով նրանց խնայել ժամանակ, նվազեցնել ռիսկերը և ապահովել պետական գնումների գործընթացների անխափան իրականացումը։

Ու՞մ ենք փնտրում

Մենք փնտրում ենք պատասխանատու, մանրուքներին ուշադրություն դարձնող և զարգանալու ձգտում ունեցող մասնագետի, ով ցանկանում է կառուցել կարիերա պետական գնումների ոլորտում։

Այս հաստիքը հիանալի հնարավորություն է ինչպես ոլորտում առաջին քայլերն անողների, այնպես էլ մասնագիտական գիտելիքները խորացնելու ցանկություն ունեցողների համար։ Ընկերությունը կտրամադրի անհրաժեշտ ուսուցում, իսկ համապատասխան լիցենզիա ստանալուց հետո աշխատակիցը հնարավորություն կունենա ինքնուրույն վարել պետական գնումների ամբողջական գործընթացները։

Աշխատանքային պարտականություններ

  • Պետական գնումների գործընթացներին առնչվող փաստաթղթերի հավաքագրում, պատրաստում և համակարգում
  • Տվյալների մուտքագրում և աշխատանք մասնագիտացված էլեկտրոնային հարթակներում
  • Պետական գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրություն և գործնական կիրառում
  • Մատակարարների, ենթակատարների և պետական կառույցների հետ հաղորդակցման աջակցություն
  • Ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վերահսկում
  • Աջակցություն պետական գնումների գործընթացների համակարգմանը
  • Այլ վարչական և համակարգող աշխատանքների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտներում (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան)։
  • Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։
  • Կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարում։
  • Պաշտոնական գրագրության հմտություններ։
  • Microsoft Excel-ի լավ իմացություն։
  • MS Office փաթեթի (Word, Outlook և այլն) ազատ օգտագործում։
  • Վերլուծական մտածողություն և մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և սովորելու պատրաստակամություն։
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 78
  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ, 10:00–19:00

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք, արագ զարգացող և պրոֆեսիոնալ թիմում։
  • Պետական գնումների ոլորտում գործնական և մասնագիտական ուսուցում։
  • Լիցենզիա ստանալուց հետո ինքնուրույն մասնագետ դառնալու իրական հնարավորություն։
  • Շարունակական մասնագիտական զարգացում և կարիերայի աճ։
  • Աջակցող և համագործակցային աշխատանքային միջավայր։
  • Ժամանակակից աշխատանքային գործիքներով աշխատելու և նոր հմտություններ զարգացնելու հնարավորություն։
Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 540588

HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:

Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:

HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Family medical insurance
Family medical insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media