Փայտե դետալների հղկող
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԵԳԱ» ընկերությունն իր փայտի արտադրամասի թիմը համալրում է նոր աշխատակիցներով՝ փայտի հղկողներով։ Եթե աշխատասեր եք, ուշադիր մանրուքների նկատմամբ և ցանկանում եք լինել պրոֆեսիոնալ թիմի մի մասը, ուրախ կլինենք ձեզ տեսնել մեր թիմում։
Պարտականություններ
-
Փայտե դետալների և մակերեսների հղկում
-
Փայտե դետալների նախապատրաստում հետագա մշակման և ներկման համար
-
Հղկող սարքավորումների և գործիքների ճիշտ օգտագործում
-
Պատրաստի մակերեսների որակի ստուգում
Պահանջներ
-
Աշխատանքային փորձը ցանկալի է
-
Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
-
Թիմում աշխատելու կարողություն
Մենք առաջարկում ենք՝
-
Կայուն և երկարաժամկետ աշխատանք
-
Ժամանակին վճարվող աշխատավարձ
-
Հարմարավետ աշխատանքային պայմաններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 6 -օրյա 09:00-18:00
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: