Get our free app. It won't take up space on your device

Պատվերով կահույքի չափագրող

Վեգա Ուորլդ ՍՊԸ

Location: Masis
Salary:
Monthly starting from 350,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Customer Support, Client Care, Production, Operations
Open to international applicants
Deadline:
6/25/2026

Նկարագրություն

Վեգա ընկերության պատվերով կահուքի բաժինը աշխատանքի է հրավիրում չափագրողների, ովքեր հաճախորդի տարածքում կիրականացնեն նախնական և զրոյական չափագրումներ՝ ապահովելով պատվերի ճիշտ և որակյալ մեկնարկը։

Պարտականություններ

  • Այցելել հաճախորդի տարածք և իրականացնել նախնական / զրոյական չափագրում։
  • Ճշգրիտ չափագրել կահույքի տեղադրման հատվածները։
  • Ուսումնասիրել պատերի, հատակի, առաստաղի, անկյունների և կոմունիկացիաների առանձնահատկությունները։
  • Նշել հնարավոր տեխնիկական խնդիրները կամ սահմանափակումները։
  • Հաճախորդի հետ քննարկել պատվերի հիմնական պահանջները և փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը նախագծողին։
  • Պատրաստել չափագրման տվյալները՝ գծագրի, սխեմայի կամ համապատասխան ձևաչափով։
  • Համագործակցել նախագծման, արտադրության և տեղադրման թիմերի հետ։
  • Ապահովել չափագրումների ճշգրտություն և պատասխանատվություն՝ հետագա սխալներից խուսափելու համար։

Պահանջներ

  • Պատվերով կահույքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Չափագրական գործիքներից օգտվելու հմտություն։
  • Տեխնիկական մտածողություն և տարածական պատկերացում։
  • Ճշգրտություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Հաճախորդի հետ գրագետ և բարեհամբույր հաղորդակցվելու կարողություն։
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն։
  • Գծագրեր կամ էսքիզներ կազմելու կարողությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09։00-18։00, 6 օրյա

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական աճի հնարավորություն։
  • Աշխատանք փորձառու թիմի հետ։
  • Մրցունակ վարձատրություն՝ ըստ փորձի և աշխատանքի ծավալի։
Company օverview
address
Number of employees
1-15

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media