Get our free app. It won't take up space on your device

Պատվերների գրանցման օպերատոր

Oval plastic

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required
Industry: Administrative, Clerical
Deadline:
8/13/2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում պատասխանատու, ակտիվ և նախաձեռնող անձի՝ մեր պատվերների բաժնում օպերատորի թափուր հաստիքի համալրման համար:

Աշխատանքի նկարագիրը բերված է ստորև:

Պարտականություններ

  • Հեռախոսազանգերով պատվերների գրանցում և ընդունում,
  • Հեռախոսազանգերին պատասխանում, հաճախորդների հետ մշտական կոմունիկացիայի ապահովում,
  • Ծրագրում պատվերների մուտքագրում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Գրագետ խոսք,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, Web, Mail, 1C-ցանկալի է),
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Աշխատանքային կարգուկանոնի և կորպորատիվ վարվելակերպի զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 5-օրյա գրաֆիկով է։Մոտակա տարածքներում տեղափոխությունը կազմակերպում ենք։

Հետաքրքված և համապատասխան թեկնածուներին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ռեզյումե նշված Էլ․ հասցեով

Company օverview
address
Address
ք. Երևան, Հաղթանակ 1-ին փող, 1/8
address
Number of employees
501-1000
Phone
Phone
043007588

«ՕՎԱԼ» պլաստիկ ընկերությունը զբաղվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկե և թղթե տարաների արտադրությամբ և տպագրությամբ:

Հայաստանի առաջին և ամենամեծ պլաստիկ ընկերության արտադրամասում միանգամից աչք է շոյում հարուստ բնությունը. մոտ 3 հեկտար տարածքի մեծ մասը լի է ծաղիկներով և պտղատու ծառերով: Դա այնքան անհավանական է թվում, բայց հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ես հիմնադրի՝ Վարուժան Խալաթյանի հետ: Կյանքի մեծ մասը նա նվիրել է սիրելի քաղաքի կանաչապատման աշխատանքներին, ու ահա մի օր՝ կյանքի և իրադարձությունների բերումով, սկսում է զբաղվել պլաստիկի արտադրությամբ: 
  
Դա 1990-ականներին էր, երբ Հայաստանում պլաստիկե տարաներ չկային: Կաթնամթերքը ապակե շշերով էր վաճառվում, որի սանիտարահիգիենիկ վատ վիճակի մասին հաճախ էր խոսվում: Այդ տարիներին մի քանի ընկերություն կար, որոնց Վարուժան Խալաթյանն առաջարկում է պլաստիկե, հիգիենիկ սննդային տարաներ: Առաջարկը հավանության է արժանանում:

1995թ.-ին Հայաստանում սկսվում է պլաստիկի արտադրությունը:
 
Սկզբում միայն ընտանիքի անդամներով էին՝ Վարուժան Խալաթյանը, կինը, որդին, դուստրերը, իսկ այսօր արդեն գործարանն ապահովում է ավելի քան 500 աշխատատեղ:

Առաջին պլաստիկե տարան

Առաջին պլաստիկե տարան բոլորիս հայտնի 200-գրամանոց թթվասերի բաժակն էր, հետո՝ կես-լիտրանոց մածունի տարան: Սկզբնական շրջանում արտադրվում էր ընդամենը 3 տեսակ պլաստիկե տարա, իսկ այսօր արդեն այդ թիվը գերազանցում է 1500-ը:

Հաջողությունը հեշտ չի տրվում, բայց հաջողության գլխավոր գրավականը գործը միշտ ավարտին հասցնելն է: Վարուժան Խալաթյանը հենց այդպիսինն է՝ երբեք չի եղել որևէ նախաձեռնություն, որը կիսատ թողնի: «Երջանկահիշատակ հայրս ասում էր՝ եթե գոտիդ ամուր կապես ու գործիդ հետևից գնաս, անպայման կհաջողես», - հիշում է Վ․ Խալաթյանը:

Ընկերությունն այժմ զբաղվում է նաև պլաստիկի վերամշակմամբ և օգտագործում է վերամշակված հումքը արկղեր, ջրահեռացման ցանցեր, քարի կաղապարներ և նմանատիպ այլ արտադրանք ստանալու համար։ Oval Pack-ն օր օրի ընդլայնվում է: Նոր պահանջարկին համապատասխանելու համար գործարանն անընդհատ վերազինվում է՝ համալրվելով գերժամանակակից սարքավորումներով։  Այժմ ընկերության ուղղվածությունը և պլանները թղթե տարաների փաթեթավորման զարգացմանն է միտված, որի անհրաժեշտությունը և պահանջարկը օրեցօր մեծանում է։

Այսօր Oval Pack գործարանը ամբողջությամբ փորձում է բավարարել այն պահանջարկը, որն ունի սպառողը։ Տևական ժամանակ է, որ Oval Pack-ը ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում: Oval Pack-ն անում է ամեն ինչ մեր երկրի տնտեսական աճն ավելացնելու համար։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media