Get our free app. It won't take up space on your device

Պատվերների ձևակերպման օպերատոր

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
7/18/2025

Նկարագրություն

Alpha Food Service ընկերությունը փնտրում է Պատվերների ձևակերպման օպերատոր, ով կապահովի պատվերների ճշգրիտ գրանցում, հաճախորդների տվյալների մշակում, ստեղծում համապատասխան ծրագրերում և բարձրակարգ սպասարկում հաճախորդներին։

Պարտականություններ

  • Պատվերների գրանցում հաշվառման համակարգում (ERP 1C),
  • Նոր հաճախորդի ստեղծում հաշվառման համակարգում (ERP 1C),
  • Հաճախորդներին տրամադրվող զեղչերի գրանցում հաշվառման համակարգում (ERP 1C),
  • Սարքավորումների տրամադրման փաստաթղթային ձևակերպում (ERP 1C, Taxservice),
  • Հաճախորդներին տեղեկատվության տրամադրում ընկերության ապրանքատեսականու, նորությունների և ծառայությունների մասին,
  • Ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • ERP 1C, Taxservice ծրագրերի իմացություն,
  • MS Office իմացություն,
  • Զգոնություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայերենի, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ օրը՝ 08:00-16:00:

Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media