
Պատվեր հավաքագրող
SAS GROUP
Նկարագրություն
ՍԱՍ սուպերմարկետի ցանցին անհրաժեշտ է իգական և արական սեռի 18-45 տարեկան պատվեր հավաքագրողներ։
Պարտականություններ
- Հաճախորդների կողմից ստացված օնլայն պատվերների հավաքում խանութ սրահից,
- Անհրաժեշտության դեպքում հաճախորդների հետ կապի հաստատում՝ պատվերների հետ կապված հարցերի հստակեցման նպատակով,
- Բաժնի ղեկավարի կողմից աշխատանքի հետ կապված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Հաղորդակցման հմտություններ,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- Պարտաճանաչություն,
- Արագաշարժություն։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: