Get our free app. It won't take up space on your device

Պատրաստի արտադրանքի պահեստի աշխատակից

Steko

Location: Erebuni, Yerevan
Salary:
Monthly 200,000-250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Production, Operations
Deadline:
11/14/2026

Նկարագրություն

«Ստեկո» ՍՊԸ-ն փնտրում է պատրաստի արտադրանքի պահեստի աշխատակից (ապակու արտադրություն):

Պարտականություններ

  • Արտադրամասից ընդունել պատրաստի ապակիները, ստուգել դրանց քանակը, չափսերը և համապատասխանությունը փաստաթղթերին:
  • Ապակիները զգուշությամբ տեղափոխել պահեստ և դասավորել հատուկ նախատեսված բուրգերի (պիրամիդաների) կամ կանգնակների վրա:
  • Ըստ հաճախորդների հայտերի՝ պահեստից ընտրել և առանձնացնել համապատասխան տեսակի, հաստության ու չափսի ապակիները:
  • Իրականացնել ապակիների անվտանգ բարձումը հատուկ կահավորված մեքենաների մեջ։
  • Ապահովել ապակիների համակարգված տեղաբաշխումը պահեստում՝ ըստ տեսակի, չափսի և պատվերների առաջնահերթության:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ պահեստում (ապակու, կահույքի, շինանյութի կամ այլ կոտրվող/ծանր ապրանքների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն):
  • Ֆիզիկական ուժ և դիմացկունություն՝ ծանրություններ բարձրացնելու և տեղափոխելու համար:
  • Բարձր ուշադրություն, զգուշավորություն և պատասխանատվության զգացում
  • Ճշտապահություն և անվտանգության կանոնների խիստ պահպանում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ, Հասցե՝ Արին Բերդի փ 6/29

Կարող եք զանգահարել՝ 033505027 հեռախոսահամարին

Company օverview
address
Address
Հայաստան, ք․ Երևան, Արին Բերդի փ 6/29
address
Number of employees
151-500
Phone
Phone
033505027

«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:

«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media