Փաթեթավորող
Homplex Hyper Mall
Նկարագրություն
Փաթեթավորողը սպասարկում է դրամարկղի մոտ գտնվող հաճախորդներին՝ ապահովելով գնված ապրանքների պատշաճ փաթեթավորումն ու անհրաժեշտության դեպքում դրանց տեղափոխումը մինչև հաճախորդի ավտոմեքենա։
Պարտականություններ
-
Դրամարկղով անցկացված ապրանքների տեղավորում տոպրակների մեջ։
-
Ապրանքների զգույշ և կոկիկ փաթեթավորում։
-
Անհրաժեշտության դեպքում գնված ապրանքների ուղեկցում մինչև հաճախորդի ավտոմեքենա։
-
Հաճախորդների հետ բարեհամբույր և պատշաճ հաղորդակցություն։
-
Աշխատանքային տարածքի մաքրության և կարգուկանոնի պահպանում։
Պահանջներ
-
Պատասխանատվության զգացում։
-
Արագաշարժություն և ուշադիր մոտեցում աշխատանքին։
-
Հաճախորդների հետ շփվելու կարողություն։
-
Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն։
-
Փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6 օրյա
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: