Get our free app. It won't take up space on your device
Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Legal
Deadline:
11/18/2026

Նկարագրություն

Արատտա քընսալթինգ իրավաբանական գրասենյակն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում փաստաբանի արտոնագիր ունեցող իրավաբանի։

Մենք փնտրում ենք մասնագետի, որը պատրաստ է ներգրավվել բարդ և բազմաբնույթ իրավական նախագծերում, ներկայացնել հաճախորդների շահերը տարբեր պետական և մասնավոր կառույցներում, դատարաններում, ինչպես նաև մասնակցել կորպորատիվ հաճախորդների գործունեության համակողմանի իրավական սպասարկմանը։

Պաշտոնը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր ճյուղերի տնտեսավարող սուբյեկտների հետ, մասնակցել նշանակալի գործարքների, բանակցությունների և իրավական գործընթացների, վարչական և դատական վարույթների, ինչպես նաև շարունակաբար զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Պարտականություններ

​​​

  • Իրականացնել ներկայացուցչություն դատական և վարչական վարույթներում
  • Իրականացնել կորպորատիվ հաճախորդների ընթացիկ իրավաբանական սպասարկում
  • Պատրաստել, վերլուծել և վերանայել պայմանագրեր, ընկերությունների հիմնադիր և ներքին իրավական փաստաթղթեր, իրավական եզրակացություններ և այլ փաստաթղթեր
  • Իրականացնել իրավական ուսումնասիրություններ և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն վարչական, քաղաքացիական, Կորպորատիվ, հարկային, աշխատանքային, գործարարական իրավունքի և հարակից իրավունքի ճյուղերի առնչվող հարցերով
  • Մասնակցել գործարքների կառուցման, բանակցությունների և իրավական ռիսկերի գնահատման գործընթացներին
  • Ներկայացնել հաճախորդների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում։

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Փաստաբանի գործող արտոնագիր
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Իրավական փաստաթղթերի պատրաստման և իրավական վերլուծության բարձր հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00–18:00։

Company օverview
address
Address
Թումանյան 23
address
Number of employees
1-15
Phone
Phone
11399399

Արատտա Քընսալթինգ ընկերությունը բարձր որակավորում ունեցող անձնակազմով վստահելի գործընկեր է, որն ապահովում է բազմաբնույթ խնդիրների համալիր լուծում և անհատական ​​համալիր մոտեցում: Մեր նպատակը յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարաժամկետ համագործակցությունն է, ինչը մեր նկատմամբ վստահության հիմնական գրավականն է։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media