
Պարտքերի հավաքագրման մասնագետ
Ucom
Աշխատանքի պարտականություններ
- Իրականացնել պարտքերի պատճառով բաժանորդային պայմանագրերի միակողմանի լուծման, տուգանքների հաշվարկման և գանձման գործընթացները,
- Իրականացնել պարտավորագրերի հիման վրա պարտքի մարման ժամանակացույցի վերահսկում,
- Կազմել գրավոր և բանավոր ծանուցումներ, հաղորդագրություններ և կազմակերպել դրանց առաքումը` հետևելով արդյունքներին,
- Պարտքի հավաքագրման և կանխարգելման գործընթացի ապահովման համար կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և տրամադրել համապատասխան դատարանին, նոտարական պալատին և արբիտրաժային դատարանին՝ վերահսկելով հավաքագրման հետագա փուլերը,
- Մուտքագրել Ընկերության հաշվին փոխանցված գումարները բաժանորդների անձնական հաշիվներին,
- Համագործակցել գործընկեր հավաքագրող կազմակերպությունների հետ՝ ապահովելով նամակներին ու հարցումներին արագ արձագանքը,
- Պարբերաբար կազմել և մշակել հավաքագրված պարտքերի և սարքերի վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է իրավագիտության կամ հարակից այլ ոլորտներում),
- Հայերենի վարժ, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- MS Office ծրագրային փաթեթի՝ մասնավորապես MS Excel ծրագրի ընդլայնված գիտելիքներ,,
- Հաղորդակցության և համագործակցության գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Կոնֆլիկտների կառավարման հմտություն։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։