Պարտքերի հավաքագրման բաժնի ղեկավար
Ucom
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է պարտքերի հավաքագրման բաժնի ղեկավար։
Պարտականություններ
- Ապահովել պարտքերի հավաքագրման և կանխարգելման գործընթացների իրականացումը
- Սահմանել և թարմացնել համապատասխան ընթացակարգեր, գործընթացներ և տեխնիկական բնութագրեր
- Կազմակերպել և վերահսկել թիմի աշխատանքները, ապահովել միջթիմային գործընթացների սահուն իրականացում, հանձնարարված առաջադրանքների և ցուցանիշների կատարում
- Հավաքագրված պարտքերի և համապատասխան գործընթացների վերաբերյալ կազմել և ներկայացնել շաբաթական ու ամսական հաշվետվություններ
- Մասնակցել տարեկան բյուջեի պլանավորման և պարտքերի հավաքագրման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման գործընթացին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների/տնտեսագիտության/հաշվապահության ոլորտում
- Թիմի ղեկավարման փորձ
- Ֆինանսական վերլուծությունների հմտություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- MS Office, Excel ծրագրային փաթեթի իմացություն
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
- Սթրեսակայունություն
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։