Փափուկ և մոդուլային կահույքի գծագրող-կոնստրուկտոր
VLV CENTRE
Նկարագրություն
Մեր թիմին միանալու համար մենք փնտրում ենք փափուկ և մոդուլային կահույքի փորձառու գծագրող և կոնստրուկտոր:
Պարտականություններ
- Արտադրության համար կոնստրուկցիոն լուծումների մշակում,
- Նյութերի և չափսերի ճշգրիտ հաշվարկ,
- Աշխատանք արտադրական թիմի և դիզայներների հետ համագործակցությամբ,
- Կահույքի մոդելների նախագծում և տեխնիկական գծագրերի պատրաստում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Պատասխանատվության զգացում, կարգապահություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Մասնագիտական հմտություններ,
- Տիրապետում AutoCAD և Базис мебелщик ծրագրերին։
Հավելյալ նշումներ
- Մշտական աշխատանք և կայուն եկամուտ,
- Բարենպաստ աշխատանքային պայմաններ,
- Աշխատանք դինամիկ և բարեխիղճ թիմում։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: